Հա

Մշակոյթ

08/01/2022 - 11:40

Մահացել է առաջին անգամ «Օսկար» մրցանակի արժանացած սեւամորթ դերասանը

Սիդնի Պուատյէն, որը տղամարդու լաւագույն դերի համար «Օսկար» մրցանակի արժանացած առաջին սեւամորթ դերասանն է, մահացել է 94 տարեկան հասակում:

«alikonline.ir» - Սիդնի Պուատյէն, որը տղամարդու լաւագույն դերի համար «Օսկար» մրցանակի արժանացած առաջին սեւամորթ դերասանն է, մահացել է 94 տարեկան հասակում, ըստ Panorama.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը՝ յղում անելով TMZ հրատարակութեանը:

ԱՄՆ-ի եւ Բահամեան կղզիների քաղաքացիութիւն ունեցող դերասանի մահւան պատճառների մասին չի հաղորդւում:

Դերասանը ծնւել էր 1927 թւականին Մայամի քաղաքում Բահամեան կղզիներից եկւորների ընտանիքում։ Իր դերասանական կարիերայի ընթացքում Պուատյէն նկարահանւել է տասնեակ ֆիլմերում։ 1963 թւականին նկարահանւած «Դաշտային շուշաններ» ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար»-ի՝ «Տղամարդու լաւագոյն դեր» անւանակարգում։ Հետագայում դարձել է դիւանագէտ։ Մասնաւորապէս, Պուատյէն զբաղեցրել է Ճապոնիայում Բահամեան կղզիների դեսպանի պաշտօնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։