Յայտարարւել են «Ոսկէ գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխութեան դափնեկիրները: Այս տարի յաղթողներին յայտարարում են առանց արարողութեան. ցուցակները հրապարակւում են սոցցանցերում:
«alikonline.ir» - Յայտարարւել են «Ոսկէ գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխութեան դափնեկիրները: Այս տարի յաղթողներին յայտարարում են առանց արարողութեան. ցուցակները հրապարակւում են սոցցանցերում:
Ինչպէս փոխանցում է «Կոմերսանտ»-ը, «Շան իշխանութիւն» ֆիլմը մրցանակի է արժանացել որպէս լաւագոյն դրամատիկ ֆիլմ, իսկ կինոնկարի ռեժիսոր Ջէյն Քեմփիոնը «Ոսկէ գլոբուս» է ստացել որպէս լաւագոյն ռեժիսոր:
«Վեսթսայդեան պատմութիւն» ժապաւէնն արժանացել է մրցանակի՝ լաւագոյն ֆիլմ-կատակերգութիւն կամ միւզիքլ անւանակարգում:
Դերասան Ուիլ Սմիթը մրցանակի է արժանացել լաւագոյն դրամատիկ դերի համար «Ռիչարդ արքա» ֆիլմում:
Նիկոլ Քիդմանը յայտարարւել է լաւագոյն դերասանուհի «Ռիկարդոյի դերում» ֆիլմում իր դերակատարութեան համար:
Լաւագոյն անիմացիոն ֆիլմ է ճանաչւել «Էնկանտօ» մուլտֆիլմը:
Լաւագոյն հեռուստադրամա է դարձել «Ժառանգները» սերիալը:
«Ոսկէ գլոբուս»-ը շնորհւում է Արտասահմանեան մամուլի հոլիվուդեան ասոցիացիայի կողմից 1944 թւականից ի վեր: Յաղթողներին ընտրում են Հոլիվուդում ապրող 90 միջազգային լրագրողի քւէարկութեան միջոցով: