Հա

Մշակոյթ

11/01/2022 - 11:45

Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը

Այսօր Երեւանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը։ Լուրը Yerkir.am-ին յայտնել է բանաստեղծի ընտանիքը։

«alikonline.ir» - Այսօր Երեւանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը։ Լուրը Yerkir.am-ին յայտնել է բանաստեղծի ընտանիքը։

Դաւոյեանը ծնւել է 1940 թ. յուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գիւղում:

Տարրական կրթութիւնը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխւել է Գիւմրի /Լենինական/, ուր աւարտել է միջնակարգ դպրոցը եւ տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին աւարտել է Երեւանի Խ. Աբովեանի անւան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզւագրական ֆակուլտետը:

Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտութիւն եւ տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրութիւնում, զուգահեռ՝ նաեւ «Գրական թերթի» խմբագրութիւնում՝ որպէս սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոէզիայի եւ արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէում՝ որպէս աւագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտէի պատասխանատու քարտուղարը:

1989 թ.՝ նշանակւել է Հայաստանի Գերագոյն խորհրդի Աղէտի գօտու յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։

1991-1999 թթ.՝ եղել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան՝ Հայաստանի վարչութեան նախագահը։

1994-1996 թթ.՝ ընտրւել է Հայաստանի Գրողների միութեան վարչութեան նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի խորհրդական: 

2005-2007 թթ.՝ «Երեւան» վաւերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրէն:

2007-2018 թթ.՝ «Հ1» հեռուստաալիքի տնօրէնի խորհրդական:

Առաջին բանաստեղծութիւնը տպագրւել է 1957 թ. Լենինականի «Բանւոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին: Աւելի քան 40 ժողովածուի եւ գրքերի հեղինակ է, այդ թւում՝ ռուսերէն, չեխերէն եւ անգլերէն լեզուներով։ Նրա ստեղծութիւնները տպագրւել են իտալական, ֆրանսիական, հարաւսլաւական, իրանական, չինական եւ ամերիկեան պարբերականներում։ Ռազմիկ Դաւոյեանի կեանքին ու գործին անդրադարձել են «Լիտերատուրնաեա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարօ» բրիտանական «Թայմզ» եւ «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակւելուց յետոյ, հրատարակւում է «Ռեքւիէմ»-ը։ 1972-ին առաջին անգամ Բէյրութում հրատարակւում է «Խաչերի ջարդը» պոէմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոէմը առաջին անգամ հրատարակւում է Նիւ Եօրքում 1984-ին։ 

1990 թ. չեխական հեղինակաւոր «Օդէոն» հրատարակչութիւնը նրա ստեղծագործութիւնները ներառել է համաշխարհային գրականութեան անթոլոգիայում։

 

Մրցանակներե եւե պարգեւներ` 

1971- ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակ

1985- Հայաստանի պետական մրցանակ

2003- ՀՀ նախագահի մրցանակ

2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկւա) 

1998- «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան

2010- «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար Առաջին աստիճանի մեդալ»

2009- Երեւանի պետական ագրարային համալսարանի Ոսկէ մեդալ

2010- Երեւանի պետական համալսարանի Ոսկէ մեդալ

2010- Երեւանի Խ. Աբովեանի անւան Պետական մանկավարժական համալսարանի Ոսկէ մեդալ

2010- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ս. Մեսրոպ եւ Ս. Սահակ» մեդալ

2010- Վալերի Բրիւսովի անւան մեդալ

 

ՀՐԱՏԱՐԱԿՒԱԾ ԳՐՔԵՐ

«Իմ աշխարհը» - 1963

«Ստւերների միջով» - 1967

«Ռեքւիէմ» - 1969

«Մեղրահաց» - 1973

«Կեղեւդ բաց արա» - 1975

«Ինչ էր եղել» /մանկական/ - 1971

«Պոէմներ» - 1980

«Տաք սալեր» - 1983

«Պղնձէ վարդ» - 1985

«Տխուր փիղը» /մանկական/ - 1970

«Հանճար եւ յիշողութիւն» /արձակ/ - 1986

«Ընտիր երկեր» - 1987

«Քարէ բարձ» - 1989

«Ռեքւիէմ» /ամբողջական/ - 1998

«Կենսական էներգիայի ուսմունքը»/տեսական/ - 1998

«Խաչերի ջարդը» - 1972 /Բէյրութ/

«Մինչեւ որ հասնես նախապապերիդ...» - 1978 /Նիւ Եօրք/

«Թորոս Ռոսլին» /արձակ/ - 1983 /Նիւ Եօրք/

«Բանաստեղծութիւններ» - 1984 /Նիւ Եօրք/

«Ոգեղէն հաց» - 2001թ.

«Ծիտիկը ցուցահանդէսում» - 2003թ.

«Եթէ Աստւած կամենայ» /վէպ/ - 2008թ.

«Մղձաւանջներ» - 2010թ.

«Կեցցէ Հայաստան» - 2010թ.

«Բառը» /Համաշխարհային պոէզիայի մատենաշար/ - 2011թ.

«Բանաստեղծութիւններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/ - 2011թ.

«Ծովինար» - 2015թ.

«Գերդաստան» /արձակ/ - 2016թ.

«Համատարած Թումանեան» - 2019թ.

«Մենք ունենք» /բանաստեղծութիւններ/ - 2019թ.

 

ՌՈՒՍԵՐԷՆ

Открой свою кор - 1976 /Երեւան/

Зимняя снежинка-весенный цветок - 1978 /Մոսկւա/

Сердцевина дерева - 1980 /Մոսկւա/

Эпос юности - 1982 /Երեւան/

Золотая сеть - 1987 /Մոսկւա/

Беспредельная гора - 1988 /Մոսկւա/

Если господь пожелает /роман/ - 2009 /Երեւան/

ՉԵԽԵՐԷՆ

Пергаментова Hора - 1988 /Պրահա/ 

ԱՆԳԼԵՐԷՆ

Selected Poems - 2002 / Օքսֆորդ/ 

Toros Rosslin - 2008 / Երեւան/

Whispers and Breath of the Meadows - 2010 / Մեծ Բրիտանիա/ 

Requiem - 2016 / Մեծ Բրիտանիա/

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։