Հա

Մշակոյթ

25/01/2022 - 12:05

Թուրքիայի «Anadolu» գործակալութիւնն Անիի մասին յօդւածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցեալի մասին

Թուրքական պետական «Anadolu» լրատւական գործակալութիւնը յօդւած է հրապարակել Անիի վերաբերեալ։ Յօդւածում, սակայն, որեւէ բառ չի նշւում քաղաքի հայկական անցեալի մասին։ Նշւում է, որ Անիի աւերակները նաեւ ձմեռային օրերին են գրաւիչ օտարերկրացի եւ տեղացի զբօսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձիւնածածկ գեղեցկութեամբ։ 

«alikonline.ir» - Թուրքական պետական «Anadolu» լրատւական գործակալութիւնը յօդւած է հրապարակել Անիի վերաբերեալ։ Յօդւածում, սակայն, որեւէ բառ չի նշւում քաղաքի հայկական անցեալի մասին։ Նշւում է, որ Անիի աւերակները նաեւ ձմեռային օրերին են գրաւիչ օտարերկրացի եւ տեղացի զբօսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձիւնածածկ գեղեցկութեամբ։ Այս մասին յայտնում է Ermenihaber.am-ը:

«ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւած Անիի աւերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրեան-Խմբ.) երկու խոր կիրճերի մէջտեղում գտնւող Անին, որը 884-1045 թթ. կառավարւել է Բագրատունիների, 1045-1064 թթ.՝ բիւզանդացիների կողմից, 1064թ. օգոստոսի 16-ին նւաճւել է սուլթան Ալփարսլանի կողմից եւ կցւել Սելջուկեան պետութեան տարածքներին։

Անիում, որը կառուցւել է շուրջ 100հա հողատարածքի վրայ եւ որտեղ պատմութեան ընթացքում գոյութիւն են ունեցել բազմաթիւ քաղաքակրթութիւններ, քրիստոնեաները եւ մուսուլմանները նախկինում ապրել են կողք-կողքի»,- նշւած է յօդւածում։

Հարկ է նշել, որ թուրքական պետական գործակալութիւնն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որեւէ յիշատակումից արդէն տարիներ շարունակ։ Դեռեւս 2014 թւականին այդ մասին «Ակօս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալութիւնը պատմութեան միջից ջնջել է հայերին» վերտառութեամբ յօդւածում։ Դրանում ընդգծւել էր, որ 2008-ին Թուրքիայի մշակոյթի նախարարութիւնը, Անիի մասին ծանուցող բովանդակութեամբ ինտերնետային կայք ստեղծելով, խուսափել էր «հայ» բառի գործածումից:

Ստորեւ ներկայացւած են հայկական երբեմնի ծաղկուն ու շէն բերդաքաղաքի՝ օրերս արւած լուսանկարները, որոնք յիշեալ յօդւածում հրապարակել է «Anadolu»-ն։

Յիշեցնենք, որ Անին եղել է Հայաստանի միջնադարեան մայրաքաղաքներից մէկը: Քաղաքի տարածքը բնակելի է եղել անյիշելի ժամանակներից: Անին ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (10-11 դդ) եւ Զաքարյանների (12-14 դդ)։ Յայտնի է եղել «Հազարումի եկեղեցիների քաղաք» եւ «Արեւելքի մարգարիտ» անւանումներով:

Միջնադարեան Հայաստանի պատմութեան մէջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպէս քաղաքական ու հոգեւոր կենտրոն` թագաւորանիստ եւ կաթողիկոսանիստ, այլեւ քաղաքային կեանքի, տնտեսութեան, արհեստների ու առեւտրի, մշակոյթի եւ արւեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմութեան եւ մշակութային ժառանգութեան ուսումնասիրութիւնը հայագիտութեան մէջ առանձին անունով կոչւում է «անիագիտութիւն»:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/culture/item/73574-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BDanadolu%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId022cc9cbf8

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։