Գրաքննադատ Հայկ Համբարձումեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Լոյս տեսաւ մեր եռամեայ աշխատանքների արդիւնքը՝ «Ռոստամ Զալ. հայ-իրանական դիւցազնավէպ» գիրքը՝ նւիրւած Սարգիս Յարութիւնեանի յիշատակին։ Ժողովածուում ընդգրկւած են «Ռոստամ Զալի» նախկինում հրատարակւած եւ անտիպ պատումներ։
«alikonline.ir» - Գրաքննադատ Հայկ Համբարձումեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Լոյս տեսաւ մեր եռամեայ աշխատանքների արդիւնքը՝ «Ռոստամ Զալ. հայ-իրանական դիւցազնավէպ» գիրքը՝ նւիրւած Սարգիս Յարութիւնեանի յիշատակին։ Ժողովածուում ընդգրկւած են «Ռոստամ Զալի» նախկինում հրատարակւած եւ անտիպ պատումներ։ Գիրքն ունի ընդգրկուն առաջաբան, ծանօթագրութիւններ, բառարան, տեղանունների ու անձնանունների ցանկեր։ Շնորհակալութիւն «Ռոստամ Զալի» ուսումնասիրութեան խմբի անդամներին, այս աշխատանքի բոլոր մասնակիցներին ու հրատարակչին, ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտին եւ Գիտութեան պետական կոմիտէին։
Ռոստամ Զալ. հայ-իրանական դիւցազնավէպ
Կազմողներ՝ Ս. Յարութիւնեան, Հ. Համբարձումեան, Տ. Դալալեան, Ն. Վարդանեան, Ա. Պօղոսեան
Խմբագիր եւ առաջաբանի հեղինակ՝ Հ. Համբարձումեան
Լեզւական խմբագիր՝ Հ. Մեսրոպեան
Գրախօսներ՝ Ա. Պետրոսեան, Ա. Մակարեան»: