Հա

Մշակոյթ

19/02/2022 - 12:35

Ամենաազգային հայ գրող Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրն ու գիրք նւիրելու խորհուրդը

Գրքի, ընթերցանութեան նկատմամբ հետաքրքրութիւնն ու սէրը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը՝ փետրւարի 19-ին, Հայաստանում նշւում է Գիրք նւիրելու օրը։

«alikonline.ir» - Գրքի, ընթերցանութեան նկատմամբ հետաքրքրութիւնն ու սէրը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը՝ փետրւարի 19-ին, Հայաստանում նշւում է Գիրք նւիրելու օրը։

Պատահական չէ այս օրը հռչակւել գիրք նւիրելու օր, քանի որ մեզանից շատերը գրքի հետ ծանօթացել են թումանեանական հեքիաթներով ու մանկական բանաստեղծութիւններով։ Եւ այսօր, Յովհաննէս Թումանեանիմեծ գրքասէրի եւ բանաստեղծի ծննդեան օրը բոլորն իրար գրքեր են նւիրում:

Դեռեւս 2008 թւականից Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի նախաձեռնութեամբ Հայաստանում աւանդաբար նշւում է որպէս գիրք նւիրելու օր: Վերջին տարիներին ընթերցանութեան եւ գրքերի նկատմամբ հետաքրքրութիւնն իսկապէս աճել է, իսկ գիրք նւիրելու օրը տօն է դարձել բոլորի համար:

Աւանդաբար անցկացւող տօնը մեծ ժողովրդականութիւն է վայելում եւ մեծ արձագանգ է գտել հանրութեան շրջանում: Դեռ օրեր առաջ ընթերցասէրները յայտնում են, թէ ինչ գիրք կուզէին իրենց նւիրել, իսկ ամենակարեւորը՝ դպրոցականներն են գրքեր նւիրում ու ստանում։ Բացի այդայս օրը կազմակերպւում են բազմաթիւ միջոցառումներ՝ շնորհանդէսներ, քննարկումներգրքեր են նւիրում գրադարաններին, դպրոցներին։

Թումանեանը հայ գրողներից ամենաշատն է ուսումնասիրւած, հրատարակւած եւ կարդացւած։ Մեծ բանաստեղծի թողած ժառանգութիւնը բարձր են գնահատել ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային ճանաչում ունեցող գրողներն ու գրականագէտները։ 

Ֆրանսիացի գրականագէտ Ժակ Նէֆը Թումանեանի մասին գրել է. «Մենք չունենք այնպիսի գրող, որին դարձնենք ազգային խորհրդանիշ»։ Հայ ժողովուրդը վստահ կարող է ասել, որ ունենք ազգային խորհրդանիշ՝ Յովհաննէս Թումանեան, որն ամենաազգային հայ գրողն է։

Եւ պատահական չէ, որ գրող Հրանտ Մատթէոսեանն ասում է, որ «Թումանեանով մենք կանք, առանց Թումանեանի մենք չկանք…»։ «Այդպէս միայն զօրավար արքաներն են լինումԻր կատարելութիւնը կատարեալ դառնալու կարիք չի զգումՆա իր ժողովրդի կատարելութեան խորհրդանիշն է»,- գրել է Մատթէոսեանը։

Անգամ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ չէին կարող անտարբեր անցնել Թումանեանի գրի կողքով:

Ռուս արձակագիր, բանաստեղծ, քննադատ, մանկագիր Կորնէյ Չուկովսկին Թումանեանի՝ հէնց միայն մանուկների համար գրւած ստեղծագործութիւնները նկատի ունենալով գրել է. «Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»՝ իրօք որ չի կարելի համաշխարհային արւեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել»։

Ռուս գրող, գրականագէտ, թարգմանիչ Վալերի Բրիւսովը բարձր գնահատելով Յովհաննէս Թումանեանի գրական վաստակը, նշել է, «Ժողովրդի ձայնը կրկին լսւում եւ երեում է նրա ստեղծագործութեան մէջ: Նրա փայլուն բանաստեղծութիւնների մէջ հանդէս է գալիս ինքը՝ հայ ժողովուրդը՝ իր յոյզերով եւ իմաստութեամբ: Թումանեանը մի վէպ է, ազգային էպոպեայ»։

Վրաց բանաստեղծ Տիցիան Տաբիձէի գնահատմամբ՝ ամենայն հայոց բանաստեղծը բացառիկ ու հազւագիւտ անհատականութիւններից մէկն էր։

«Յովհաննէս Թումանեանը սիրելի պոէտն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաեւ եղբայրական միւս ժողովուրդների եւ ամենից առաջ վրաց ժողովրդի համար:

Վրաստանում Յովհաննէս Թումանեանը ամենից աւելի ժողովրդականութիւն վայելող ու սիրւած պոէտներից մէկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մէջ: Նրա լաւագոյն երկերը թարգմանւած են վրացերէն լեզւով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծութիւններն արտասանւում են, երգւում»,- գրել է նա։

20-րդ դարի ամենայայտնի հայ կին գրողի, հրապարակախօս, հումանիստ Զապէլ Եսայեանն էլ 1915 թւականին Թիֆլիսում հանդիպում է Յովհաննէս Թումանեանի հետ, որը ջերմօրէն ընդունում է նրան եւ տեղաւորում իր տանը։ Իսկ 1916 թւականի փետրւարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Յովհաննէս Թումանեանի նախագահութեամբ, Եսայեանը դասախօսութիւն է կարդում «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսի մէջ» վերնագրով։

Նա Թումանեանի մասին գրել է. «Յովհաննէս Թումանեանը ճառագայթող մարդ էր: Անիկա ինքզինքը կը շռայլէր անհաշիւ: Կեանքի դժւարին ճամբաներու վրայ կը քալէր ձեռքերը բեռնաւոր գանձերով եւ շնորհներով: Հարուստ էր եւ զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետեւ նաեւ իր մղիչ ուժը սէրն էր»։

Մէկ այլ հանճար Եղիշէ Չարենցը բարձր է գնահատել Թումանեանի վաստակը, իսկ նրա խօսքերը մեծն պոէտի մասին գրեթէ բոլորս գիտենք. «Կայ Մեծարենց, կայ Տէրեան, եւ բազում ուրիշ պոէտներ կան, Բայց Թումանեանն է անհաս Արարատը մեր նոր քերթութեան...»:

 

Panorama.am

 

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը
    Լոյս է տեսել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքը

    ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչութիւն» ՊՈԱԿ-ը լոյս է ընծայել «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարան» խորագիրը կրող կապիտալ աշխատանքը: «Յովհաննէս Թումանեան. հանրագիտարանը», որի գլխաւոր խմբագիրը «Հայկական հանրագիտարան. հրատարակչութեան» գլխաւոր խմբագիր-տնօրէն Յովհաննէս Այւազեանն է, հայ իրականութեան մէջ առաջին գրական հանրագիտարանն է։ Այն նաեւ յոբելեանական է եւ նւիրւած է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդեան 150-ամեակին։

  • Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում
    Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում

    20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

  • Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ
    Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ

    Շաբաթ՝ 2019 թւականի դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան կենտրոնատեղիում, հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով ասմունքի երեկոյ իրականացւեց, ուր ելոյթներով հանդէս եկան Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի պատանեկան խմբի անդամները։

  • Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...
    Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...

    Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։