Հա

Մշակոյթ

20/02/2022 - 13:20

Գունային բազմերանգութիւն, գարնան զարթօնք. բացւել է իրանահայ նկարչուհի՝ Մառլէն Դաւթեանի՝ «սպասումով» խորագիրը կրող անհատական ցուցահանդէսը

Մայրաքաղաքի մշտապէս բազմամարդ ցուցասրահներից մէկում՝ «Աթաշզադ»-ում բացւել է իրանահայ նկարչուհի Մարլեն Դաւթեանի «սպասումով» խորագիրը կրող անհատական, ջրաներկով նկարւած կտաւների ցուցահանդէսը։

«alikonline.ir»- Մայրաքաղաքի մշտապէս բազմամարդ ցուցասրահներից մէկում՝ «Աթաշզադ»-ում բացւել է իրանահայ նկարչուհի Մառլէն Դաւթեանի «սպասումով» խորագիրը կրող անհատական, ջրաներկով նկարւած կտաւների ցուցահանդէսը։

Գարնանային զարթօնքը, եւ կեանքի գունային խառնուրդն ու բազմերանգութիւնը տեղ են գտել Մառլէն Դաւթեանի կտաւներում։

34-ամեայ նկարչուհին գոյների սիրահար է, եւ ինչպէս ինքն է ասում գոյները նրա ստեղծագործական ու ոգեշնչման աղբիւրն են, գոյների միախառնմամբ նա արարում է, իսկ այս անգամ՝ գոյների տարբեր լուծումներով, եւ այլընտրանքային մատուցման փորձերով, նկարչուհին ազդարարել է գարնան մեկնարկը, եւ նոր կեանքի սկիզբը։

Թէեւ, իր այս տարւայ ցուցադրութեանը, Մառլէնը պատրաստւել է կորոնավիրուսային ժամանակաշրջանում, այդուհանդերձ, նրա ստեղծագործութիւններում բացարձակապէս տեղ չեն գտել յուսահատութեան մթնոլորտը եւ միագունութիւնը, այլ աշխատել է բազմազանութեան երանգների հետ՝ բազում գունային պատկերացումներով:

Յատկանշական է, որ «Սպասումը» նրա երկրորդ անհատական ցուցադրութիւնն է: Առաջինը տեղի է ունեցել է 2018 թւականին՝ «Ֆարհանգսարա-է-Մելլալ» ցուցասրահում։ Իսկ խմբային տարբերակով, նա մասնակցել է մի քանի այլ ցուցահանդէսների։

«Շատ զգացւած եմ, եւ շնորհակալ բոլոր նրանց, որոնք միշտ ինձ աջակցել են, իմ կողքին են եղել, մասնաւորապէս՝ մայրիկիս եւ ընկերոջս, որոնք իրենց խորհուրդներով նպաստել են իմ աշխատանքների կատարելագործմանը»,- մեզ հետ զրոյցում ասաց Մառլէն Դաւթեանը եւ յաւելեց, որ երկու տարւայ ընթացքում մեծ ջանքեր է գործադրել ցուցադրութեան կայացման ուղղութեամբ։

Նշենք, որ իրանահայ նկարչուհու ցուցահանդէսը կը գործի մինչեւ չորեքշաբթի՝ փետրւարի 23-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։