Հա

Մշակոյթ

28/02/2022 - 13:05

«Առանց հայրենիքի մարդը չի կարող գտնել իրեն, իր հոգին…». Այսօր Մարտիրոս Սարեանը կը դառնար 142 տարեկան

Փետրւարի 28-ին ծնւել է հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարւեստի ակադեմիայի անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ նկարիչների միութեան նախագահ Մարտիրոս Սարեանը:

«alikonline.ir» - Փետրւարի 28-ին ծնւել է հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարւեստի ակադեմիայի անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ նկարիչների միութեան նախագահ Մարտիրոս Սարեանը:

Նա ծնւել է 1880 թւականին Նոր Նախիջեւանում: Սարեանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ։ Նրանց շառաւիղները Ղրիմից տեղափոխւել եւ մասնակցել են Նոր Նախիջեւանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թւականին Սարեանը աւարտել է տեղի հանրակրթական ուսումնարանը։ 1897-1904 թւականներին սովորել է Մոսկւայի Գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետական համալսարանում:

1910-ին եղել է Կոստանդնուպոլսում, 1911-ին՝ Եգիպտոսում, 1913-ին՝ Պարսկաստանում։ 1901 թւականին, առաջին անգամ եղել է Երեւանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սեւանում, 1902 թւականին՝ Անիում։ 1915 թւականին, Մեծ Եղեռնի օրերին Սարեանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովեան կոմիտէում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնութիւն ցոյց տալու համար։ Յովհաննէս Թումանեանի, Գ. Յովսէփեանի եւ հայ այլ մտաւորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արեւելեան Հայաստանում ապաստանած արեւմտահայերի վերջին մնացորդներին մահւան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետեւանքով եւ տեսածի ծանր տպաւորութեան տակ հոգեկան ցնցում է ստացել։ Յովհաննէս Թումանեանի յանձնարարութեամբ Սարեանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիւանդանոց։ 1916 թւականին, Վարդգէս Սուրենեանցի, Փանոս Թերլեմեզեանի, Եղիշէ Թադէոսեանի եւ այլոց հետ մասնակցել է Հայ արւեստագէտների միութեան ստեղծմանը, Վարդգէս Սուրենեանցի հետ ձեւաւորել Վալերի Բրիւսովի «Հայ պոէզիան հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը» անթոլոգիան, 1919 թւականին Նոր Նախիջեւանում հիմնել է գաւառագիտական թանգարան։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից յետոյ Սարեանը 1921 թւականին ընտանիքով տեղափոխւել եւ մշտական բնակութիւն է հաստատել Երեւանում, որտեղ էլ 1972 թւականի մայիսի 5-ին վախճանւել է։ Թաղւած է Երեւանի Կոմիտասի անւան պանթէոնում։

Սարեանն ասում էր. «Ամէն հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակւած մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրայ է դնում եւ վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդէպ, իսկ թշնամիների առջեւ` փակում:

Ամէն հայ մի Անի ունի իր հոգում եւ դրանով հարուստ է: Ոչինչ չի կորչում, քանի դեռ ժողովուրդը կայ: Պատմութիւն դառնալով ոչ մի յուշարձան ու աւերակ չի դառնում լոկ պատմութիւն, քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետեւ ամէն մի հայ, եթէ նա իսկապէս մարդ է, մտովի իւր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է աւերակը, ու այն ապրում է մի նոր կեանքով, ոչ թէ մեռած պատմութեամբ, այլ ապրող, այս օրին մասնակցող կեանքով: Հազար տարի է անցել մեր մայրաքաղաքի հիմնադրման օրից, եւ ինձ թւում է, թէ ես այդ քաղաքի բնակիչն եմ, անցնում եմ նրա փողոցներով, զրուցում եմ նրա բնակիչների հետ, լսում եմ եկեղեցիների, տաճարների զանգերի ղողանջները:

Ես հին անեցի եմ, իմ նախնիներն այնտեղից են գաղթել:

Հազար տարիների հեռւից լսում եմ նրա, մեր նախահայրերի մայրաքաղաքի զանգերի ղողանջը: Անին ապրում է, որովհետեւ ապրում է իմ ժողովուրդը»:

 

Յարակից լուրեր

  • Սարեանի ու Զարդարեանի անհետացած գործերի մասին
    Սարեանի ու Զարդարեանի անհետացած գործերի մասին

    Օրերս ՀՀ քննչական կոմիտէն տեղեկատւութիւն էր տարածել, որ 2018-2019 թթ. ընթացքում «Ցուցահանդէսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայութեան ստուգման արդիւնքում պարզւել էր, որ բացակայում են երկու մշակութային առանձնակի արժէք ներկայացնող՝ Մարտիրոս Սարեանի «Հայաստան» գեղանկարի էսքիզը եւ Յովհաննէս Զարդարեանի «Վերածնունդ» եռանկարը:

  • 14-ամեայ Անի Մինասեանը «Իմ Սարեանը» խորագրով նկարչական մրցոյթ-փառատօնի մրցանակակիրը ճանաչւեց
    14-ամեայ Անի Մինասեանը «Իմ Սարեանը» խորագրով նկարչական մրցոյթ-փառատօնի մրցանակակիրը ճանաչւեց

    Իրանահայ Անի Մինասեանը մասնակցելով Հայաստանի կրթութեան ու գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան կազմակերպած «Իմ Սարեանը» խորագիրը կրող համահայկական մանկա-պատանեկան նկարչական 9-րդ մրցոյթ-փառատօնին՝ արժանացաւ սոյն միջոցառման հիմնական մրցանակին։

  • Սարեանի՝ զարմանալի պատմութիւն ունեցող կտաւն առաջին անգամ ցուցադրւելու է Հայաստանում
    Սարեանի՝ զարմանալի պատմութիւն ունեցող կտաւն առաջին անգամ ցուցադրւելու է Հայաստանում

    Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարեանի տուն թանգարանում բացւող «Սարեանը եւ Ֆրանսիան» ցուցահանդէսում կը ներկայացւի վարպետի փարիզեան շրջանի (1926-1928) «Կովկասեան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927 թ.) նկարը։

    Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդէսը նւիրւած է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Մարտիրոս Սարեանը՝ Միկոյեանին.- «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Մարտիրոս Սարեանը՝ Միկոյեանին.- «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»

    Անաստաս Միկոյեանը, երբ ԽՍՀՄ-ի Գերագոյն խորհրդի նախագահութեան նախագահն էր, Մոսկւայում այցելում է Սարեանի անհատական ցուցահանդէսը:
    Արդէն ծանօթացել էր նկարների մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարեանն ասում է.

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ակսել Բակունց (Ալեքսանդր Թեւոսեան) (1899-1937)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ակսել Բակունց (Ալեքսանդր Թեւոսեան) (1899-1937)

    Հայկական գեղանկարչութեան հանճարեղ վարպետին՝ Մարտիրոս Սարեանին ուղղւած իր նամակներէն մէկուն մէջ, հայոց քնարերգութեան մեծ վարպետը՝ Աւետիք Իսահակեան գրած է.- «Կոմիտասի երգերի եւ քո գոյների մասին խօսում են որպէս բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ: Հայաստանում կայ մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասեան շնչով եւ փայլատակում են քո կտաւների գոյներով: Դա Ակսել Բակունցն է»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։