Կաննի կինոփառատօնի թիմն իր ամբողջական աջակցութիւնն է յայտնել ուկրայինացի ժողովրդին եւ Ուկրայինայում ստեղծւած իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կինոփառատօնը որոշել է այս տարի չընդունել ռուսական պաշտօնական պատւիրակութեանը։
«alikonline.ir» - Կաննի կինոփառատօնի թիմն իր ամբողջական աջակցութիւնն է յայտնել ուկրայինացի ժողովրդին եւ Ուկրայինայում ստեղծւած իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կինոփառատօնը որոշել է այս տարի չընդունել ռուսական պաշտօնական պատւիրակութեանը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Kommersant.ru կայքը։
2022 թւականի Կաննի կինոփառատօնի նախապատրաստական աշխատանքները շարունակւում են։
«Որոշում է կայացւել, որ եթէ ագրեսիւ պատերազմը չդադարի ուկրայինացի ժողովրդին բաւարարող պայմաններով, չընդունել Ռուսաստանի պաշտօնական պատւիրակութիւններ եւ թոյլ չտալ որեւէ մէկի ներկայութիւնը, որը կապւած է Ռուսաստանի կառավարութեան հետ»,- յայտնել են կինոփառատօնի կազմակերպիչները։
Այս տարի փառատօնը տեղի կունենայ մայիսի 17-28-ը։