Հա

Մշակոյթ

04/04/2022 - 11:35

«Գրեմմի»-ի մրցանակակիրները

ԱՄՆ-ում կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխութիւնը։ Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ արարողութիւնն անցկացւել է ամբողջական ձեւաչափով։

«alikonline.ir» - ԱՄՆ-ում կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխութիւնը։ Կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ արարողութիւնն անցկացւել է ամբողջական ձեւաչափով։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Երկրորդ տարին անընդմէջ հաղորդավարն էր հարաւաֆրիկացի կատակերգու դերասան, հեռուստահաղորդավար Թրեւոր Նոյը։ Այս տարի առաջին անգամ կազմակերպիչները որոշել են մրցանակաբաշխութիւնն անցկացնել Լաս Վեգասում (Նեւադա) MGM Grand Garden Arena-ում։ Տարբեր ժամանակներում արարողութիւններ են անցկացւել ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ Լոս Անջէլեսում, Նիւ Եօրքում, Չիկագոյում եւ Նեշւիլում (Թենեսի): 

Մրցանակակիրներն են՝

«Տարւայ երգ», «Լաւագոյն ձայնագրութիւն» Silc Sonic ռեփ-դուետի «Leave The Door Open»

«Տարւայ ալբոմ»՝ Ջոն Բատիստի «We Are»-ը

«Լաւագոյն նոր արտիստ», «Փոփ ժանրում լաւագոյն սոլօ կատարում»՝ Օլիւիա Ռոդրիգօ (Drivers License)

«Լաւագոյն ռոք-ալբոմ»՝ Foo Fighters-ի «Medicine at Midnight»

«Լաւագոյն ռոք-երգ»՝ Foo Fighters-ի «Waiting On a War»

«Ռոք ժանրում լաւագոյն կատարում»՝ Foo Fighters-ի «Making a Fire»

«Ամերիկեան արմատներով երգի լաւագոյն կատարում»՝ Ջոն Բատիստ

«Լաւագոյն սաունդթրեք»՝ Ջոն Բատիստի, Թրենտ Ռեզնորի եւ Ատտիկուս Ռոսի «Հոգի»

«Լաւագոյն երաժշտական տեսահոլովակ»՝ «Freedom»

«Լաւագոյն համաշխարհային երաժշտական կատարում»՝ Արուջ Աֆթաբ

«Լատինամերիկեան քաղաքային ոճով լաւագոյն ալբոմ»՝ Bad Bunny

«Ռեփ ժանրում լաւագոյն երգ»՝ Քանյէ Ուեսթի եւ Ջէյ Զիի «Jail»

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։