Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնը 2022-ին տեղի կունենայ յուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտօնը հանրութեանը կը ներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ՝ ֆիլմեր ամենահեղինակաւոր կինոփառատօններից։
«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնը 2022-ին տեղի կունենայ յուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտօնը հանրութեանը կը ներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ՝ ֆիլմեր ամենահեղինակաւոր կինոփառատօններից։ Տեղեկանցում է Yerkir.am-ը:
Յայտարարւել է նաեւ փառատօնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հաւատարմագրման բացման մասին։
GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի եւ աշխատանքային փուլում գտնւող ֆիլմերի յայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենայ յուլիսի 11-15-ը:
Որպէս GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C տարածաշրջանային համատեղ արտադրութեան շուկան Արեւմտեան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսւած միջազգային հարթակ է, որը հնարաւորութիւն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպէս նաեւ այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագէտներին՝ խթանելով եւ հաստատելով համագործակցութիւն երկրների միջեւ: