Հա

Մշակոյթ

18/05/2022 - 13:50

Սաադ Աբադ պալատում կը ներկայացւեն հայկական տարազներ

Թանգարանների միջազգայի օրւայ առիթով՝ Սաադ Աբադ պալատում հայկական տարազների ցուցադրութիւն կը կայանայ:

«alikonline.ir» - Թանգարանների միջազգայի օրւայ առիթով՝ Սաադ Աբադ պալատում հայկական տարազների ցուցադրութիւն կը կայանայ:

Մշակութային ժառանգութեան շաբաթւայ եւ Թանգարանների միջազգային օրւայ առիթով Սաադ Աբադ պալատում տեղի են ունենալու մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թւում՝ մայիսի 19-ին, Թագաւորական հագուստների թանգարանում ներկայացւելու են հայկական տարազներ եւ հագուստներ:

Թանգարանում ցուցադրութեան են հանւելու հայկական տարազներ եւ հագուստներ, մասնաւորապէս՝ թւով 20 հագուստների ամբողջական հաւաքածու Սպահանի, Չհարմահալ եւ Բախթիարիի, Թաւրիզի եւ Ջոլֆայի շրջաններից, աւելի քան 60 տարի առաջւայ վերականգւած տարազներ, եւ 5 այլ հաւաքածուներ, ինչպէս նաեւ՝ ասեղնագործական արւեստի նմուշներ: Թանգարանային ցուցադրութեանը ներկայանալու են նաեւ վաստակաւոր ասեղնագործութեան վարպետներ:

Ցուցադրութիւնը տեղի է ունենալու Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանի եւ Թագաւորական հագուստի թանգարանի համատեղ ջանքերով, եւ մեկնարկելու է մայիսի 19-ին՝ շարունակւելու է մինչեւ մայիսի 26-ը:

Թանգարանը բաց կը լինի բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, ժամը 9:00-ից 18:00-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։