Հա

Մշակոյթ

19/05/2022 - 11:00

Հադրութի բռնազաւթւած յուշարձաններին նւիրւած ցուցադրութիւն Ստեփանակերտում

Մայիսի 18-ը նշւում է որպէս թանգարանների միջազգային օր, որի առթիւ Արցախում գործող թանգարաններում կազմակերպւել են տարատեսակ ցուցադրութիւններ: Հերթականը Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում «Հադրութ. Բռնազաւթւած յուշարձաններ» խորագիրը կրող ցուցադրութիւնն էր, որտեղ լուսանկարներով ցուցադրւել են Հադրութի տարածքում գտնւող յուշարձանները:

«alikonline.ir» - Մայիսի 18-ը նշւում է որպէս թանգարանների միջազգային օր, որի առթիւ Արցախում գործող թանգարաններում կազմակերպւել են տարատեսակ ցուցադրութիւններ: Հերթականը Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում «Հադրութ. Բռնազաւթւած յուշարձաններ» խորագիրը կրող ցուցադրութիւնն էր, որտեղ լուսանկարներով ցուցադրւել են Հադրութի տարածքում գտնւող յուշարձանները: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ցուցադրութեան բացման արարողութեան ժամանակ ելոյթներ են ունեցել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը, ԱՀ կրթութեան, գիտութեան. Մշակոյթի եւ սպորտի նախարար Անահիտ Յակոբեանը, Հադրութի շրջանի հոգեւոր հովիւ Տ. Մատթէոս քահանայ Դեւաւենցը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանիա Բալայեանը, «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արմինէ Հայրապետեանը, Մեծ Թաղերի Արմենակ Խանփերեանցի անւան թանգարանի վարիչ Արծիւ Լալայեանը:

Միջոցառման աւարտին թանգարանային ոլորտում երկարամեայ աշխատանքային գործունէութեան համար Արծիւ Լալայեանը ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան կողմից ստացել է պատւոգիր:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։