Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:
«alikonline.ir» - Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
«Իմ լուսանկարների մեծ մասը հէնց Շուշիում է արւած: Հէնց ազատ ժամանակ էր լինում, դուրս էի գալիս «ակնթարթ որսալու»: Շուշիի ամէն ինչն եմ կարօտում՝ իմ շրջապատը, իմ ընկերներին, իմ առօրեան, Շուշիի օդը, ջուրը, ամէն քար, ամէն ծառ ու ոչ միայն ես, բոլոր շուշեցիները»,- նշում է լուսանկարիչը:
Լուսանկարների ցուցահանդէսը ներկաների համար Շուշիի անբացատրելի հմայքից, հայկական շնչից կարօտն առնելու միջոց էր, իւրաքանչիւրը փորձում էր լուսանկարներում գտնել իր Շուշին:
Ցուցահանդէսը կազմակերպւել է Շուշիի կերպարւեստի թանգարանի եւ Շուշիի մշակոյթի պալատի հետ համատեղ. գաղափարի կայացմանն աջակցել է կանադահայ բարերար Մկրտիչ Մկրտչեանը: