Հա

Մշակոյթ

21/05/2022 - 14:30

«Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում

Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»: 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»: Բացման հանդիսութեանը «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, Թեհրանի «Հայ կին» միութեանը, որի ջանքների շնորհիւ տասնամեակներ հաւաքագրւել ու պահպանւել են հայկական պատմական տարազները եւ տարիներ է ինչ գտնւում են «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանում: Նա նաեւ գնահատանքով անդրադարձաւ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ կազմակերպւել է ցուցահանդէսը, ինչպէս՝ Կարինէ Մանուչերեանին՝ ցուցահանդէսը դասաւորելու համար: Միջոցառմանը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրինութեանը իր ջանքերի համար, նաեւ գնահատեց «Հայ կին» միութեանը: Նա կարեւորեց նման վայրերում հայկական մշակոյթը ներկայացնող նմանօրինակ ցուցահանդէսների կազմակերպումը, այն համարելով խաղաղ գոյակցութեան եւ բարի կամքի դրսեւորման ակնյայտ օրինակը: Ցուցահանդէսի բացման հանդիսութեանը ներկայ էին երկու արւեստագէտներ՝ Օֆիկ Նազարեանն ու Մարօ Զովելեանը, որոնց ձեռքի աշխատանքները եւս ցուցադրութեան էին դրւած:

Ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի,Կրթական խորհրդի , ազգային իշխանութեան ներկայացուցիչները, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. «Սիփան» միութեան ,«Հայ կին» միութեան վարչութիւնների անդամներ եւ միութենականներ, համալսարանի դասախօս եւ Իրանի նորաձեւութեան ասպարէզում աշխատող առաջինը համարւող՝ դոկտ. Էդնա Զէյնալեանը: Ցուցահանդէսը իր աշխատանքը շարունակելու է մինչեւ մայիսի 26-ը, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ երեկոյեան ժամը 18-ը:

 

Յարակից լուրեր

  • Քանդակների ցուցահանդէս՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում
    Քանդակների ցուցահանդէս՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի կողմից կեանքի կոչւած «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում Ստեփանակերտի պատկերասրահում կայացաւ արցախցի երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայէլեանի եւ Գոռ Իսրայէլեանի քանդակների ցուցահանդէսը։

  • «Ես եմ, ես կա՛մ». բացւել է 44-օրեայ պատերազմում զոհւած 25 արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսը
    «Ես եմ, ես կա՛մ». բացւել է 44-օրեայ պատերազմում զոհւած 25 արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսը

    Երէկ Հայաստանի նկարիչների միութիւնում տեղի է ունեցել 44-օրեայ պատերազմում զոհւած 25 արւեստագէտ երիտասարդներին նւիրւած «Ես եմ, ես կա՛մ» ցուցահանդէսը, որտեղ ներկայացւել են նրանց աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր: Ցուցահանդէսից բացի հրատարակւել է նաեւ 25 արւեստագէտների աշխատանքների պատկերագիրք (կատալոգ): Նախագծի հեղինակն ու համակարգողը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնն է: 

  • Ցուցահանդէս՝ ապրելու մասին
    Ցուցահանդէս՝ ապրելու մասին

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ «Դիզակ Արտ» կենտրոնի հետ համագործակցութեամբ մայիսի 30-ին կայացաւ հադրութցի նկարիչ Արծիւ Լալայեանի աշխատանքների ցուցահանդէսը։ 

  • Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում
    Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում

    Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

  • Սաադ Աբադ պալատում կը ներկայացւեն հայկական տարազներ
    Սաադ Աբադ պալատում կը ներկայացւեն հայկական տարազներ

    Թանգարանների միջազգայի օրւայ առիթով՝ Սաադ Աբադ պալատում հայկական տարազների ցուցադրութիւն կը կայանայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։