Իրանահայ ճանաչւած թատերական բեմադրիչ, թարգմանիչ, կինոռեժիսոր Արբի Յովհաննիսեանը արժանացել է կարճամետրաժ կինոակադեմիայի՝ ԻՍՖԱ-ի մրցանակին:
«alikonline.ir» - Իրանահայ ճանաչւած թատերական բեմադրիչ, թարգմանիչ, կինոռեժիսոր Արբի Յովհաննիսեանը արժանացել է կարճամետրաժ կինոակադեմիայի՝ ԻՍՖԱ-ի մրցանակին, հաղորդում է Honaronline.ir-ը:
Երէկ՝ մայիսի 21-ի երեկոյեան կայացած կարճամետրաժ-կինօ ակադեմիայի 12-րդ մրցանականշխութեան եւ ԻՍՖԱ շքանշանի յանձման միջոցառման ընթացքում իրանահայ ճանաչւած թատերական բեմադրիչ, կինոռեժիսոր, թարգմանիչ Արբի Յովհաննիսեանը արժանացել է ԻՍՖԱ-ի շքանշանին:
Նա՝ մրցանակ ստանալու առթիւ արտերկրից իր պատգամն է յղել, որի տեքստում նշել է, որ ֆիլմերի նկարահանման ընթացքում փորձել է հասնել ինքնաճանաչողութեան, եւ կինոարտադրութիւնն իր համար ինքնաբացայայտման պրակտիկայի նման է: