Հա

Մշակոյթ

06/06/2022 - 14:10

Թբիլիսիի մանկա-պատանեկան միջազգային փառատօնից պատւոգրով են տուն վերադառնում իրանական խմբերը. Ալբերտ Բեգջանեանը՝ մրցանակակիրների շարքում

Թբիլիսիի մանկա-պատենական թատերական փառատօնում պատւոգրի է արժանացել իրանահայ բեմադրիչ, «Դիմակ» թատերական խմբի հիմնադիր Ալբերտ Բեգջանեանը (Բիգ Ջանի-ն):

«ԱԼԻՔ» - Թբիլիսիի մանկա-պատենական թատերական փառատօնում պատւոգրի է արժանացել իրանահայ բեմադրիչ, «Դիմակ» թատերական խմբի հիմնադիր Ալբերտ Բեգջանեանը (Բիգ Ջանի-ն):

«ԱԼԻՔ»-ին այս մասին յատնել է ինքը՝ Ալբերտ Բեգջանեանը: Նա հանդիսանում է նաեւ որպէս՝ Հայաստանի «Հայֆեստ»-ի եւ Թբիլիսիի մանկա-պատանեկան թատերական փառատօնի ներկայացուցիչը՝ Իրանում, ում ընտրութեամբ են իրանական խմբերը մասնակցում նշւած փառատօներին:

Բեմադրիչը յայտնեց նաեւ, որ իրանական միւս խմբերից Բեհնազ Մեհդիխահը եւ Սաիդ Զին Ալ-Աբեդինին, ովքեր ներկայացնում էին Սպահան նահանգի Ֆերէյդունշահրը, որտեղ ապրում են ծագումով վրացիներ, ԻՒՆԵՍԿՕ-ի պատւոգրերով են տուն վերադառնում:

Նշելի է, որ փառատօնի լաւագոյն դերասանի արձանիկը շնորհւել է Հայաստանը ներկայացնող Աղասի Մալեքոնեանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։