Թբիլիսիի մանկա-պատենական թատերական փառատօնում պատւոգրի է արժանացել իրանահայ բեմադրիչ, «Դիմակ» թատերական խմբի հիմնադիր Ալբերտ Բեգջանեանը (Բիգ Ջանի-ն):
«ԱԼԻՔ» - Թբիլիսիի մանկա-պատենական թատերական փառատօնում պատւոգրի է արժանացել իրանահայ բեմադրիչ, «Դիմակ» թատերական խմբի հիմնադիր Ալբերտ Բեգջանեանը (Բիգ Ջանի-ն):
«ԱԼԻՔ»-ին այս մասին յատնել է ինքը՝ Ալբերտ Բեգջանեանը: Նա հանդիսանում է նաեւ որպէս՝ Հայաստանի «Հայֆեստ»-ի եւ Թբիլիսիի մանկա-պատանեկան թատերական փառատօնի ներկայացուցիչը՝ Իրանում, ում ընտրութեամբ են իրանական խմբերը մասնակցում նշւած փառատօներին:
Բեմադրիչը յայտնեց նաեւ, որ իրանական միւս խմբերից Բեհնազ Մեհդիխահը եւ Սաիդ Զին Ալ-Աբեդինին, ովքեր ներկայացնում էին Սպահան նահանգի Ֆերէյդունշահրը, որտեղ ապրում են ծագումով վրացիներ, ԻՒՆԵՍԿՕ-ի պատւոգրերով են տուն վերադառնում:
Նշելի է, որ փառատօնի լաւագոյն դերասանի արձանիկը շնորհւել է Հայաստանը ներկայացնող Աղասի Մալեքոնեանին: