Հա

Մշակոյթ

08/06/2022 - 12:05

Խոակին Ֆենիքսի մասնակցութեամբ «Ջոկեր» ֆիլմը շուտով շարունակութիւն կունենայ

Խոակին Ֆենիքսի մասնակցութեամբ հանրայայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամեան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերւած է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։ 

«alikonline.ir» - Խոակին Ֆենիքսի մասնակցութեամբ հանրայայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամեան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերւած է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։ Տեղեկացնում է Tert.am-ը:

Յայտնի է, որ նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլւէրն է։ Վերջինս Ֆիլիպսի հետ աշխատել է նաեւ ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։

«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անւանումը։ Folie à Deux-ն ֆրանսերէն տերմին է, որով բնութագրւում է ինդուկտիւ փսիխոզի ձեւերից մէկը, որի դէպքում միեւնոյն հոգեկան խանգարումը դրսեւորւում է միաժամանակ երկու մարդու մօտ։

Ֆիլիպսը հրապարակել է նաեւ մէկ այլ լուսանկար, որում «Ջոկեր»-ի դերակատար Խոակին Ֆենիքսը կարդում է ֆիլմի երկրորդ մասի սցենարը։

Յիշեցնենք, որ «Ջոկեր»-ը դարձել է պատմութեան մէջ առաջին ֆիլմը, որի հասոյթը համաշխարհային վարձոյթում գերազանցել է 800 մլն դոլարը: Ֆիլմը համաշխարհային վարձոյթում է յայտնւել 2019-ի հոկտեմբերի 4-ից։

Խոակին Ֆենիքսի գլխաւոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է «Ջոկեր»-ի՝ Բեթմէն սուպերհերոսի գլխաւոր թշնամու պատմութիւնը։ Ֆիլմի իրադարձութիւնները տեղի են ունենում 1980-ականներին: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։