Խոակին Ֆենիքսի մասնակցութեամբ հանրայայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամեան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերւած է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։
«alikonline.ir» - Խոակին Ֆենիքսի մասնակցութեամբ հանրայայտ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն իր ինստագրամեան էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերւած է ֆիլմի երկրորդ մասին սցենարի շապիկը։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Յայտնի է, որ նոր ֆիլմի սցենարի համահեղինակը Սքոթ Սիլւէրն է։ Վերջինս Ֆիլիպսի հետ աշխատել է նաեւ ֆիլմի առաջին մասի ստեղծման ժամանակ։
«Ջոկեր»-ի երկրորդ մասն ստացել է «Joker: Folie à Deux» աշխատանքայի անւանումը։ Folie à Deux-ն ֆրանսերէն տերմին է, որով բնութագրւում է ինդուկտիւ փսիխոզի ձեւերից մէկը, որի դէպքում միեւնոյն հոգեկան խանգարումը դրսեւորւում է միաժամանակ երկու մարդու մօտ։
Ֆիլիպսը հրապարակել է նաեւ մէկ այլ լուսանկար, որում «Ջոկեր»-ի դերակատար Խոակին Ֆենիքսը կարդում է ֆիլմի երկրորդ մասի սցենարը։
Յիշեցնենք, որ «Ջոկեր»-ը դարձել է պատմութեան մէջ առաջին ֆիլմը, որի հասոյթը համաշխարհային վարձոյթում գերազանցել է 800 մլն դոլարը: Ֆիլմը համաշխարհային վարձոյթում է յայտնւել 2019-ի հոկտեմբերի 4-ից։
Խոակին Ֆենիքսի գլխաւոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է «Ջոկեր»-ի՝ Բեթմէն սուպերհերոսի գլխաւոր թշնամու պատմութիւնը։ Ֆիլմի իրադարձութիւնները տեղի են ունենում 1980-ականներին: