Հա

Մշակոյթ

08/06/2022 - 12:15

«Ես եմ, ես կա՛մ». բացւել է 44-օրեայ պատերազմում զոհւած 25 արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսը

Երէկ Հայաստանի նկարիչների միութիւնում տեղի է ունեցել 44-օրեայ պատերազմում զոհւած 25 արւեստագէտ երիտասարդներին նւիրւած «Ես եմ, ես կա՛մ» ցուցահանդէսը, որտեղ ներկայացւել են նրանց աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր: Ցուցահանդէսից բացի հրատարակւել է նաեւ 25 արւեստագէտների աշխատանքների պատկերագիրք (կատալոգ): Նախագծի հեղինակն ու համակարգողը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնն է: 

«alikonline.ir» - Երէկ Հայաստանի նկարիչների միութիւնում տեղի է ունեցել 44-օրեայ պատերազմում զոհւած 25 արւեստագէտ երիտասարդներին նւիրւած «Ես եմ, ես կա՛մ» ցուցահանդէսը, որտեղ ներկայացւել են նրանց աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ, գրաֆիկական գործեր: Ցուցահանդէսից բացի հրատարակւել է նաեւ 25 արւեստագէտների աշխատանքների պատկերագիրք (կատալոգ): Նախագծի հեղինակն ու համակարգողը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնն է: Տեղեկացնում է Hetq.am-ը:

25 արւեստագէտներն են՝ Արթուր Ասրեան, Գէորգ Արշակեան, Մորիս Գրիգորեան, Գոռ Յակոբեան, Յովհաննէս (Ջոն) Մազմանեան, Հայկ Նալբանդեան, Տարօն Ֆիլիպոսեան, Գոռ Աւագեան, Վահագն Աւանէսեան, Գոռ Աւետիքեան, Արթուր Բալասանեան, Անդրանիկ Գրիգորեան, Արմէն Գրիգորեան, Արտակ Թովմասեան, Աժդահակ Կիրակոսեան, Ալիկ Հախվերդեան, Խորէն Հաջաթեան, Արման Յարութիւնեան, Յարութիւն Ղազարեան, Յակոբ Մելիքսէթեան, Միսակ Մկրտչեան, Վիգէն Մուրադեան, Արամ Պօղոսեան, Մուշեղ Վարդանեան, Էդգար Տօնականեան: 

Նախորդ տարւայ մայիսին միութիւնը հրատարակել էր «Հնչող ձայներ» գիրքը, որտեղ ներկայացւած էին 44-օրեայ պատերազմում զոհւած 10 տղաների՝ Վարդան Ամալեանի, Արտակ Բարսեղեանի, Շիրակ Գասպարեանի, Աւետիք Կարճիկեանի, Տիգրան Յարութիւնեանի, Արէն Յովհաննիսեանի, Հայասէտ Յովսէփեանի, Վաչագան Մանուկեանի, Սուրէն Մելիքբեկեանի, Շանթ Նաւոյեանի եւ Արցախեան առաջին ազատամարտում զոհւած արցախցի բանաստեղծ Կոմիտաս Յակոբեանի ստեղծագործութիւնները:

Ցուցահանդէսի բացմանը ելոյթ են ունեցել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը, միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, Հայաստանի գեղարւեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկեանը, Երեւանի Փանոս Թերլեմեզեանի անւան գեղարւեստի պետական քոլեջի տնօրէն Աննա Մնացականեանը, ՀԱԵ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանեանը: 

Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ յունիսի 9-ը:  

 

Յարակից լուրեր

  • Քանդակների ցուցահանդէս՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում
    Քանդակների ցուցահանդէս՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի կողմից կեանքի կոչւած «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում Ստեփանակերտի պատկերասրահում կայացաւ արցախցի երիտասարդ քանդակագործներ Մուշեղ Մուսայէլեանի եւ Գոռ Իսրայէլեանի քանդակների ցուցահանդէսը։

  • Ցուցահանդէս՝ ապրելու մասին
    Ցուցահանդէս՝ ապրելու մասին

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ «Դիզակ Արտ» կենտրոնի հետ համագործակցութեամբ մայիսի 30-ին կայացաւ հադրութցի նկարիչ Արծիւ Լալայեանի աշխատանքների ցուցահանդէսը։ 

  • «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում
    «Հայկական տարազների ցուցահանդէս» «Սաադ Աբադ» թանգարանային համալիրում

    Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները: Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»: 

  • Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում
    Շուշին Վլադիմիր Գէորգեանի լուսանկարներում

    Շուշեցի, մասնագիտութեամբ ռեժիսոր Վլադիմիր Գէորգեանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրեան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառոյցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Փօլ Էլիւարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացւած «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդէսում ներկայացւած են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

  • Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը
    Լռեցւած ձայնը շարունակելու է հնչել. Երեւանում կը բացւի «Հրանտ Դինք․ հոս եւ հիմա» խորագրով ցուցահանդէսը

    «Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան-Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սիւզմէն «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ ցուցահանդէսը Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանութեան վայրում հիմնւած Հրանտ Դինքի «23,5» յուշավայրի քաղւածքն է եւ շարունակութիւնը։ Յուշավայրը, որն իր դռները բացեց այցելուների առաջ 2019 թւականի ապրիլի 23-24-ին, իր անւանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23 ու կէս» յօդւածից՝ հրատարակւած 1996 թւականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։