Հա

Մշակոյթ

08/06/2022 - 13:25

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կը ղեկավարի «Ոսկէ ծիրան»-ի այս տարւայ լիամետրաժ ֆիլմերի մրցոյթի ժիւրին

Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատօնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթի ժիւրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ 

«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատօնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթի ժիւրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ յայտնում են փառատօնի մամուլի ծառայութիւնից։ 

Նա երկու անգամ «Լաւագոյն սցենար» անւանակարգում առաջադրւել է «Օսկար» մրցանակաբաշխութեանը։ 2012 թւականին «Լաւագոյն կարճամետրաժ ֆիլմ» անւանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա յայտնի աշխատանքներից  են «Հիւրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հօր անունից», «Անհանգստութիւն» ֆիլմերը։

Թերի Ջորջի ֆիլմերում հանդէս են եկել համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հելէն Միրէնը, Դենիէլ Դէյ-Լուիսը, Բրիւս Ուիլիսը, Քոլին Ֆարէլը, Խոակին Ֆենիքսը եւ այլք։

2016 թւականին Ջորջը նկարահանել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որտեղ հանդէս են եկել Օսկար Այզեկը, Շառլոտ լը Բոնը, Ջէյմս Քրոմւէլը, Քրիստիան Բէյլը, Անժելա Սարաֆեանը եւ այլ դերասաններ։

Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնն այս տարի տեղի կունենայ յուլիսի 10-17-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտօնը հանրութեանը կը ներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ ֆիլմեր ամենահեղինակաւոր կինոփառատօներից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։