Հա

Մշակոյթ

09/06/2022 - 12:10

ԻՒՆԵՍԿՕ-ն յայտարարում է մրցոյթ լուսանկարչութեան ոլորտում

ԻՒՆԵՍԿՕ-ի սոցիալական եւ հումանիտար գիտութիւնների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդութեան հայեացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցոյթի 4-րդ շրջափուլը։

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ի սոցիալական եւ հումանիտար գիտութիւնների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդութեան հայեացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցոյթի 4-րդ շրջափուլը։

ԿԳՄՍՆ-ից News.am-ին յայտնում են, որ լուսանկարչական մրցոյթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թւականին, հնարաւորութիւն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերեալ:

Մրցոյթը կանցկացւի հետեւեալ երկու թեմաներով՝ «Հաւատք եւ հոգեւորութիւն» եւ «Ապրել միասին»։ Ներկայացւած լուսանկարները կարող են անդրադառնալ նշւած թեմաներից որեւէ մէկին` միաժամանակ կենտրոնանալով Մետաքսի ճանապարհի տարածքում ապրող ժողովուրդների փոխազդեցութիւնների վրայ:

Մրցոյթին կարող են մասնակցել 14-17 եւ 18-25 տարիքային խմբերի լուսանկարիչները։ Իւրաքանչիւր տարիքային խմբից առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները կը ստանան պրոֆեսիոնալ տեսախցիկներ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ կիսապրոֆեսիոնալ տեսախցիկներ, երրորդ տեղը՝ թւային տեսախցիկներ։ Բացի դրանից՝ մրցոյթի մօտ 60 լաւագոյն լուսանկարները կը ներառւեն պրոֆեսիոնալ լուսանկարչական ալբոմում եւ կը ներկայացւեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպւած ցուցահանդէսներում:

Մասնակցութեան պայմանների եւ մրցոյթի մասին առաւել մանրամասն տեղեկատւութիւնը հասանելի է հետեւեալ յղումով` https://unescosilkroadphotocontest.org/en/about-rules:

Մասնակցութեան դէպքում հարկաւոր է մինչեւ 2022 թւականի յուլիսի 17-ը գրանցւել կայքէջում եւ այդ մասին յայտնել ՀՀ ԱԳ նախարարութեանը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստի հասցէի միջոցով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։