Իրանահայ գրող, թարգմանիչ Գարուն Սարգսեանի աշխատանքով լոյս է տեսել Աւետիք Իսահակեանի՝ պարսկերէն լեզւով արձակ ստեղծագործութիւնների ընտրանին, որում ընդգրկւած են Աւետիք Իսահակեանի արձակ բնաստեղծութիւնները, լեգենդները, առակները, հեքիաթներն ու պատմւածքները։
«alikonline.ir» - Իրանահայ գրող, թարգմանիչ Գարուն Սարգսեանի աշխատասիրութեամբ լոյս է տեսել Աւետիք Իսահակեանի՝ պարսկերէն լեզւով արձակ ստեղծագործութիւնների ընտրանին, որում ընդգրկւած են Աւետիք Իսահակեանի արձակ բնաստեղծութիւնները, լեգենդները, առակները, հեքիաթներն ու պատմւածքները։
«Վարպետ» գրքի հրատարակումն իրականացրել է «Նայիրի» հրատարակչութիւնը եւ այն հրատարակւել է 315 էջերով՝ Աւետիք Իսահակեանի ծննդեան 145-ամեակի առթիւ:
Նշենք, որ իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսեանը նախորդ տարի արժանացել էր «Կանթեղ» թարգմանական մրցանակին: «Կանթեղ» թարգմանական մրցանակին արժանացել էին 4 թարգմանիչներ՝ ՀՀ-ից Կառլէն Մատինեանը, Արտաշէս Էմինը, Վահէ Արսէնը, մրցանակի էր արժանացել նաեւ իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսեանը՝ հայկական պատմավէպեր, նաեւ հայ պատմիչների գործերը իրանցի ընթերցողին ներկայացնելու համար: