Հա

Մշակոյթ

12/06/2022 - 12:05

Ստեփանակերտում տրւել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատօնի մեկնարկը

Երէկ՝ յունիսի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ «Թիկունքը՝ մշակոյթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կողմից Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տրւել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատօնի մեկնարկը։

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ «Թիկունքը՝ մշակոյթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կողմից Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տրւել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատօնի մեկնարկը։

Համերգին մասնակցում էին «Տաթեւի զանգակներ» երգչախումբը, Ստեփանակերտի ՄՊՍԿ, Հադրութի, Մարտունու եւ Ստեփանակերտի Կոմիտասի անւան երաժշտական դպրոցին կից մանկական երգչախմբերը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարւեստական ղեկավար Տիգրան Հեքեքեանն ասել է, որ անցած տարի գաղափար առաջացավ այցելել Արցախ ու լինել արցախցու կողքին։

«Արցախը մեր յենարանն է, մեր ողնաշարն ու սիւնը։ Ես այս կարգախօսով արդէն չորս տասնամեակ կրթում եմ երեխաներին։ Եւ իրենք պաշտում են Արցախը, իսկ արցախցուն չեն տաբերում աշխարհի ցանկացած վայրում բնակւող հայից։ Մենք մեր աշխատանքով փորձում ենք լինել արցախցու կողքին»,- նշեց Տ. Հեքեքեանը՝ յոյս յայտնելով, որ Արցախ այցերը այսուհետ մշտական են լինելու։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարւեստական ղեկավարը իրազեկել է, որ Հադրութից եւ Շուշիից տեղահանւած եւ Երեւանում բնակութիւն հաստատած երեխաներից միացեալ երգչախումբ կը կազմաւորեն։

«Մենք ուզում ենք, որ արցախցին միշտ լինի հոգեւոր, որովհետեւ առանց հոգեւորի նա ուժեղ չի կարող լինել»,- ընդհանրացրել է նա։

Երգչախմբի անդամ Հռիփսիմէ Մուրադեանն ասել է, որ 16 տարի է, ինչ երգում է երգչախմբում։

«Հեշտ չէ հանդէս գալ արցախեան բեմում, որովհետև կան շատ էմոցիաներ, որոնք ուզում ենք փոխանցել հանդիսատեսին։ Ուզում ենք մեր երգով ապրեցնել երկիրը»,-նշել է երգչուհին։

Համերգի ընթացքում փառատօնին մասնակցող բոլոր երգչախմբերի կողմից հնչեցւել են աշխարհիկ եւ հոգեւոր երգեր։

Միջոցառմանը ներկայ էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Յակոբեանը ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, մշակութասէր հանրութիւնը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։