Հա

Մշակոյթ

12/06/2022 - 14:10

Ամփոփւել են «Արցախը ես եմ» խորագրով լուսանկարչական մրցոյթի արդիւնքները

Յունիսի 11-ին Ստեփանակերտի «Մարաշլեան» ֆոտոատելիէում ամփոփւել են «Մարաշլեան» ֆոտոատելիէի եւ «Փախստականների միաւորում յանուն արդարութեան» կազմակերպութեան կողմից սկսնակ լուսանկարիչների համար նախաձեռնւած «Արցախը ես եմ» խորագրով մրցոյթի արդիւնքները։

«alikonline.ir» - Յունիսի 11-ին Ստեփանակերտի «Մարաշլեան» ֆոտոատելիէում ամփոփւել են «Մարաշլեան» ֆոտոատելիէի եւ «Փախստականների միաւորում յանուն արդարութեան» կազմակերպութեան կողմից սկսնակ լուսանկարիչների համար նախաձեռնւած «Արցախը ես եմ» խորագրով մրցոյթի արդիւնքները։ Այս մասին տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Նախաձեռնողների կողմից 5 յաղթողներ արժանացել են տարբեր մրցանակների։

Միջոցառումը մեկնարկեց «Մարաշլեան» ֆոտոատելիէի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլեանի խօսքով։ Նա ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց կազմակերպւած միջոցառման համար.

«Շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ գտնւել Արցախում եւ իրականացնել երազանքներիցս փոքր մի հատւած։

Անցեալ տարի՝ պատերազմից յետոյ որոշեցինք, որ պէտք է Ստեփանակերտում ունենանք լուսանկարչական տուն՝ «Մարաշլեան» ֆոտոատելիէ, որտեղ որ պէտք է հանրահռչակենք ազգային հագուստը՝ Արցախի տարազը եւ, իհարկէ վերածնունդ հայկական ընտանիքի հասկացութեանը, ինչպէս նաեւ մտածեցինք իրականացնել կրթական ծրագրեր։

Սա մեր առաջին ծրագիրն է Սնեժանայի հետ միասին. շնորհակալ եմ նրա աջակցութեան համար, շնորհակալ եմ ընկեր Դաւիթ Իշխանեանին, որ սատար է մեզ, որ մեր մէջքը ամուր է պահում։ Շնորհակալ եմ այսօրւայ կազմակերպւած միջոցառման համար»,- ասաց Է. Մարաշլեանը։

Նա իր խօսքում նշեց, որ գտնւում է իր սիրելի վայրերից մէկում՝ Արցախում եւ որ Արցախն իր ուժն է, իսկ Հայաստանը՝ հոգին։

«Այս 2-ն անփոփոխ են եւ իմ ապրելու իմաստն են, որովհետեւ այս ամէնի մէջ կայ մեծ սէր, մեծ զգացմունք, հիացմունք ե ես ուրախ եմ, որ այսօրւայ մրցոյթը արցախում ապրող երիտասարդների համար է։ Մենք փորձում ենք տեսնել, գնահատել նրանց թաքնւած տաղանդիկները, որպէսզի կարողանանք նրանց ուժ տալ ու նարնց հետ միասին կերտել այս ամէնը։

Խորագիրն այսպիսինն է՝ «Արցախը ես եմ» եւ ամէն անգամ երբ ես բացում էի իւրաքանչիւր լուսանկար, իւրաքանչիւր երիտասարդի կողմից զգացւում էր սէրը դէպի Արցախը։ Ես շնորհակալ եմ ձեզանից՝ 54 մասնակից, որ չլսւած բան է, սակայն հասկանալի այն փաստը, որ ասյօր ամենքս Արցախ ենք»,- նշեց Էմմա Մարաշլեանը։

Նա յաւելեց, որ թէեւ յաղթղները 5-ն են, սակայն յաղթել բառը իր խօսքի մէջ արդիական չէ, քանի որ իր կարծիքով բոլորն էլ յաղթող են։

«Բոլոր մասնակիցներն էլ յաղթող են. սէրը, ցանկութիւնը, աշխատասիրութիւնը, պատերազմից յետոյ պատրաստակամութիւնը արարել, ստեղծագործել եւ լինել Արցախում, դա ինքնին յաղթանակ է։

Ես միշտ ասում եմ. «Եկէք լինենք ոչ թէ Արցախում, այլ Արցախի կողքին»»,-եզրափակեց Է. Մարաշլեանը։

Միջոցառման ընթացքում ստեղծագործական կատարումներով հանդէս են եկել Ասկերանի Արւեստի դպրոցի, Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Չլդրանի դպրոցի աշակերտները, ինչպէս նաեւ Ասկերանի մշակոյթի տան երաժիշտներն ու երգիչներիը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։