Հա

Մշակոյթ

12/06/2022 - 14:10

Ամփոփւել են «Արցախը ես եմ» խորագրով լուսանկարչական մրցոյթի արդիւնքները

Յունիսի 11-ին Ստեփանակերտի «Մարաշլեան» ֆոտոատելիէում ամփոփւել են «Մարաշլեան» ֆոտոատելիէի եւ «Փախստականների միաւորում յանուն արդարութեան» կազմակերպութեան կողմից սկսնակ լուսանկարիչների համար նախաձեռնւած «Արցախը ես եմ» խորագրով մրցոյթի արդիւնքները։

«alikonline.ir» - Յունիսի 11-ին Ստեփանակերտի «Մարաշլեան» ֆոտոատելիէում ամփոփւել են «Մարաշլեան» ֆոտոատելիէի եւ «Փախստականների միաւորում յանուն արդարութեան» կազմակերպութեան կողմից սկսնակ լուսանկարիչների համար նախաձեռնւած «Արցախը ես եմ» խորագրով մրցոյթի արդիւնքները։ Այս մասին տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Նախաձեռնողների կողմից 5 յաղթողներ արժանացել են տարբեր մրցանակների։

Միջոցառումը մեկնարկեց «Մարաշլեան» ֆոտոատելիէի հիմնադիր, լուսանկարիչ Էմմա Մարաշլեանի խօսքով։ Նա ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց կազմակերպւած միջոցառման համար.

«Շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ գտնւել Արցախում եւ իրականացնել երազանքներիցս փոքր մի հատւած։

Անցեալ տարի՝ պատերազմից յետոյ որոշեցինք, որ պէտք է Ստեփանակերտում ունենանք լուսանկարչական տուն՝ «Մարաշլեան» ֆոտոատելիէ, որտեղ որ պէտք է հանրահռչակենք ազգային հագուստը՝ Արցախի տարազը եւ, իհարկէ վերածնունդ հայկական ընտանիքի հասկացութեանը, ինչպէս նաեւ մտածեցինք իրականացնել կրթական ծրագրեր։

Սա մեր առաջին ծրագիրն է Սնեժանայի հետ միասին. շնորհակալ եմ նրա աջակցութեան համար, շնորհակալ եմ ընկեր Դաւիթ Իշխանեանին, որ սատար է մեզ, որ մեր մէջքը ամուր է պահում։ Շնորհակալ եմ այսօրւայ կազմակերպւած միջոցառման համար»,- ասաց Է. Մարաշլեանը։

Նա իր խօսքում նշեց, որ գտնւում է իր սիրելի վայրերից մէկում՝ Արցախում եւ որ Արցախն իր ուժն է, իսկ Հայաստանը՝ հոգին։

«Այս 2-ն անփոփոխ են եւ իմ ապրելու իմաստն են, որովհետեւ այս ամէնի մէջ կայ մեծ սէր, մեծ զգացմունք, հիացմունք ե ես ուրախ եմ, որ այսօրւայ մրցոյթը արցախում ապրող երիտասարդների համար է։ Մենք փորձում ենք տեսնել, գնահատել նրանց թաքնւած տաղանդիկները, որպէսզի կարողանանք նրանց ուժ տալ ու նարնց հետ միասին կերտել այս ամէնը։

Խորագիրն այսպիսինն է՝ «Արցախը ես եմ» եւ ամէն անգամ երբ ես բացում էի իւրաքանչիւր լուսանկար, իւրաքանչիւր երիտասարդի կողմից զգացւում էր սէրը դէպի Արցախը։ Ես շնորհակալ եմ ձեզանից՝ 54 մասնակից, որ չլսւած բան է, սակայն հասկանալի այն փաստը, որ ասյօր ամենքս Արցախ ենք»,- նշեց Էմմա Մարաշլեանը։

Նա յաւելեց, որ թէեւ յաղթղները 5-ն են, սակայն յաղթել բառը իր խօսքի մէջ արդիական չէ, քանի որ իր կարծիքով բոլորն էլ յաղթող են։

«Բոլոր մասնակիցներն էլ յաղթող են. սէրը, ցանկութիւնը, աշխատասիրութիւնը, պատերազմից յետոյ պատրաստակամութիւնը արարել, ստեղծագործել եւ լինել Արցախում, դա ինքնին յաղթանակ է։

Ես միշտ ասում եմ. «Եկէք լինենք ոչ թէ Արցախում, այլ Արցախի կողքին»»,-եզրափակեց Է. Մարաշլեանը։

Միջոցառման ընթացքում ստեղծագործական կատարումներով հանդէս են եկել Ասկերանի Արւեստի դպրոցի, Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Չլդրանի դպրոցի աշակերտները, ինչպէս նաեւ Ասկերանի մշակոյթի տան երաժիշտներն ու երգիչներիը։

 

Յարակից լուրեր

  • Աւարտւել է ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում
    Աւարտւել է ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում

    Յուլիսի 28-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլեանի անւան թիւ 2 միջնակարգ դպրոցում կազմակերպւած ՀՅԴ պատանեկան 2-րդ ճամբարն Արցախում աւարտւել է տօնական միջոցառմամբ, որին ներկայ են գտնւել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալեոնա Գրիգորեանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամները, ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Արմէն Պետրոսեանը եւ պատանիների ծնողները: 

  • Ստեփանակերտում տրւել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատօնի մեկնարկը
    Ստեփանակերտում տրւել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատօնի մեկնարկը

    Երէկ՝ յունիսի 11-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ «Թիկունքը՝ մշակոյթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կողմից Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տրւել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատօնի մեկնարկը։

  • Դժւար օրերն իրենց հետքն են թողել, բայց դա յաղթահարելի է. Արցախում ցուցադրւել է Դ. Սահակեանցի «Օլիմպիկոս»-ը
    Դժւար օրերն իրենց հետքն են թողել, բայց դա յաղթահարելի է. Արցախում ցուցադրւել է Դ. Սահակեանցի «Օլիմպիկոս»-ը

    Յետպատերազմեան Արցախը, իհարկէ, տարբերւում է. դժւար օրերն իրենց հետքն են թողել, եւ պատերազմը շատ է տպաւորւել մարդկանց մէջ, բայց, կարծում եմ, որ դա էլ յաղթահարելի է, որովհետեւ պատմութեան ընթացքում եղել են նման դէպքեր, որոնք յաղթահարել ենք: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Դաւիթ Սահակեանցը: Նա Ստեփանակերտում է «Ջենեսիս Արմենիա»-ի «Արցախն ապրում է» փառատօնի շրջանակներում, որի ընթացքում էլ ցուցադրւել է «Օլիմպիկոս» մուլտֆիլմը:

  • Հադրութի բռնազաւթւած յուշարձաններին նւիրւած ցուցադրութիւն Ստեփանակերտում
    Հադրութի բռնազաւթւած յուշարձաններին նւիրւած ցուցադրութիւն Ստեփանակերտում

    Մայիսի 18-ը նշւում է որպէս թանգարանների միջազգային օր, որի առթիւ Արցախում գործող թանգարաններում կազմակերպւել են տարատեսակ ցուցադրութիւններ: Հերթականը Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում «Հադրութ. Բռնազաւթւած յուշարձաններ» խորագիրը կրող ցուցադրութիւնն էր, որտեղ լուսանկարներով ցուցադրւել են Հադրութի տարածքում գտնւող յուշարձանները:

  • Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխօսութիւն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը
    Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխօսութիւն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը

    ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ երէկ՝ փետրւարի 1-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում տեղի է ունեցել «Ապրեցնող երկխօսութիւն» բեմական կոմպոզիցիայի առաջնախաղը՝ ըստ 44-օրեայ պատերազմում անմահացած Վարդան Ամալեանի պատմւածքերի: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։