Հա

Մշակոյթ

13/06/2022 - 11:50

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայէլ Քոթանջեանը

80 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայէլ Քոթանջեանը։ 

«alikonline.ir» - 80 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայէլ Քոթանջեանը։ Տեղեկութիւնը Panorama.am-ին հաստատեցին կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնից։

Ռաֆայէլ Քոթանջեանը ծնւել է 1942 թւականին Թբիլիսիում։ 1946 թւականին տեղափոխւել է Երեւան։

1960-1964 թւականներին սովորել է Երեւանի գեղարւեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

1964-1966 թւականներին որպէս դերասան եւ ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրւանզադէի անւան թատրոնում։ 1966-1968 թւականներին եղել է «Արշալոյս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թւականներին յաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագոյն կուրսերի Մոսկւայում։ 1970-1993 թւականներին աշխատել է Երեւանի Հրաչեայ Ղափլանեանի անւան դրամատիկական թատրոնում՝ որպէս դերասան եւ ռեժիսոր։

Խաղացել է բազմաթիւ ներկայացումներում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շւարցի «Թագաւորը մերկ է», Պ. Զէյթունցեանի «Մեծ լռութիւն» եւ այլն: Նկարահանւել է բազմաթիւ հայկական եւ արտասահմանեան ֆիլմերում` «Ադամանդէ ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանւում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղեւորութիւն» (1994թ.), «Ծովահէնների կայսրութիւնը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորօ» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի եօթերորդ մատանին» (1998թ.), «Սէրը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) եւ այլն: 1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008թ-ից՝ Բնութեան եւ հասարակական գիտութիւնների միջազգային ակադեմիայի իսկական անդամ:

1980թ. արժանացել է Հայաստանի վաստակաւոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի մեդալի:

 

Յարակից լուրեր

  • Կեանքէն հեռացաւ սփիւռքահայ ազգային ու պետական գործիչ Մեթր Վարդգէս Շամլեանը
    Կեանքէն հեռացաւ սփիւռքահայ ազգային ու պետական գործիչ Մեթր Վարդգէս Շամլեանը

    Ապրիլ 25-ին, կեանքին հրաժեշտ տուաւ Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան նախկին ատենապետ՝ Մեթր Վարդգէս Շամլեանը։

  • Մահացել է լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանը
    Մահացել է լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանը

    Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախօս, գրող Վահան Իշխանեանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրեանը:

  • Մահացել է իրանահայ ազգային-հասարակական գործիչ Միսակ Շահնազարեանը
    Մահացել է իրանահայ ազգային-հասարակական գործիչ Միսակ Շահնազարեանը

    Խորը ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 29-ին, 78 տարեկան հասակում՝ հիւանդութեան պատճառով մահացել է ՀՅԴ անդամ, իրանահայ ազգային-հասարակական գործիչ Միսակ Շահնազարեանը:

  • Մահացել է հասարական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսեանը
    Մահացել է հասարական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսեանը

    Երէկ մարտի 10-ին, կեանքից հեռացաւ գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ մշակոյթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատւոյ շքանշանակիրՀՅ Դաշնակցութեան անդամ Ալվարդ Պետրոսփանը։ Այս տարւայ հոկտեմբերին նա կը դառնար 76 տարեկան:

  • Մահազդ
    Մահազդ

    Հ.Յ.Դ. Իրանի Հարաւային շրջանի Կենտրոնական կոմիտէն անհուն վշտով գուժում է վաստակաշատ դաշնակցական, նւիրեալ գաղափարական, շրջանի մարմնի ներկայացուցիչ, ազգային գործիչ՝ ընկեր Վահէ Թորոսեանի ցաւալի եւ վաղաժամ մահը, որը տեղի ունեցաւ հիւանդութեան հետեւանքով՝ հինգշաբթի 3 փետրւարի 2022-ին, Նոր Ջուղայում։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։