Իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանը սեփական խաղով բեմականացրեց իր իսկ հեղինակած պիեսը:
«alikonline.ir» - Իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանը սեփական խաղով բեմականացրեց իր իսկ հեղինակած պիեսը:
Այսպիսով, Թեհրանի «Մոլաւի» թատերական դահլիճում օրեր առաջ մեկնարկեց իրանահայ ճանաչւած երիտասարդ դերասան Էրւին Գալստեանի դերակատարութեամբ՝ «Ֆերէյդունի պատմութիւնը» պիեսի բեմադրութիւնը: Բեմադրութեան հեղինակն ինքն՝ Էրւին Գալստեանն է, որի խաղացանկը վերջին տարիներին կրկնակի է հարստացել թատրոնում դրսեւորած նախաձեռնողականութեան, մասնաւորապէս՝ իրանական տարբեր բեմերում ինքնատիպ դերակատրութիւնների շնորհիւ, եւ չնայած նրա երիտասարդ տարիքին արդէն հասցրել է մեծ ճանաչում, համբաւ եւ փորձ ձեռք բերել արւեստի ոլորտում:
Փաստօրէն, այս անգամ նոր մարտահրաւէր էր Էրւին Գալստեանի թատերական կարիերայի համար՝ իրանահայ երիտասարդը բեմականացրեց սեփական պիեսը: Էրւինի հեղինակած վերջին ներկայացման դրամատուրգն Արաշ Թահերին է, ռեժիսորը՝ Մոհամմադ Ռեզա Զամանին:
«Ֆերէյդունի պատմութիւնը» ներկայացնում է պարտադեալ պատերազմի տարիներին զոհւած զինծառայողներից մէկի մասին: Ներկայացումը շարունակւելու է մինչեւ յունիսի 27-ը՝ ամէն երեկոյ ժամը 19-ին, շաբաթ օրերից բացի: