Հա

Մշակոյթ

20/06/2022 - 11:35

Վիգէն Աւետիսին շնորհւել է «Կաւրիլիա քաղաքի բանալի» մրցանակ

Քանդակագործ Վիգէն Աւետիսին շնորհւել է «Կաւրիլիա քաղաքի բանալի» մրցանակը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջը։

«alikonline.ir» - Քանդակագործ Վիգէն Աւետիսին շնորհւել է «Կաւրիլիա քաղաքի բանալի» մրցանակը։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջը։

Հանդիսաւոր արարողութեանը ողջոյնի խօսքով հանդէս է եկել դեսպանութեան խորհրդական Քրիստինա Մեհրաբէկեանը։ Նա մասնաւորապէս նշել է, որ ժողովուրդների եւ տարբեր մշակոյթների միջեւ կամուրջներ ստեղծելուն սեփական տաղանդն ու մասնագիտական գիտելիքները ծառայեցնելը` իւրայատուկ առաքելութիւն է, որն իր հետքն է թողնում պատմութեան մէջ։

Նա նաեւ երախտագիտութիւն է յայտնել Կաւրիլիայի ղեկավարութեանը այդ պատւաւոր պարգեւը Հայաստանի ներկայացուցչին շնորհելու համար, ինչն էլ աւելի խորհրդանշական է այս տարի, երբ Հայաստանն ու Իտալիան տօնում են դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 30-ամեակը։

Այցի ընթացքում Կաւրիլիայի քաղաքային խորհրդի ղեկավարութեան հետ քննարկւել են նաեւ ապակենտրոնացւած համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները։

Վիգէն Աւետիսը 1998 թւականից բնակւում եւ ստեղծագործում է Ֆլորենցիայում։ 2008 թւականից «40 ֆլորենտացիներ» միութեան անդամ է, 2009 թւականից՝ Ֆլորենցիայի Դոնատելլոյի անւան նկարիչների միութեան անդամ։ 2006 թւականին դասաւանդել է Ֆլորենցիայի գեղարւեստի ակադեմիայում, 2007 թւականից՝ Պալլացօ Սպինէլլիի արւեստի եւ վերականգնման ինստիտուտում։ Դոցենտ է։

2002 թւականին արժանացել է Իտալիայի Նովարա քաղաքի կենտրոնական շատրւանի նախագծի համար մրցոյթի առաջին մրցանակի։

2011 եւ 2012 թւականներին կազմակերպել է Շուշիի քանդակի միջազգային սիմպոզիումները:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։