Հա

Մշակոյթ

20/06/2022 - 13:50

Երեւանի պետական Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային թատրոնի նոր՝ սթենդ ափ տիկնիկային ներկայացումը՝ «Կոմիտաս»-ի բեմում

Երեւանի պետական Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային թատրոնի նոր` «Կոկորդիլոս» ներկայացումը դիտելու, ինետերակտիւ ներկայացմանը մաս կազմելու հնարաւորութիւն է ընձեռնւել իրանահայ փոքրիկ հանդիսատեսի համար: 

«alikonline.ir» - Երեւանի պետական Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային թատրոնի նոր` «Կոկորդիլոս» ներկայացումը դիտելու, ինետերակտիւ ներկայացմանը մաս կազմելու հնարաւորութիւն է ընձեռնւել իրանահայ փոքրիկ հանդիսատեսի համար: Նայիրա Եդիգարեանի պիեսի հիման վրայ բեմադրիչ Աղասի Մելքոնեանի բեմադրութեամբ հրաշալի ներկայացումը, որն նաեւ սթենդ ափ տիկնիկային ներկայացում է բեմադրւելու Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, համագործակցութեամբ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան:

Երեւանի պետական Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային թատրոնը, որը մշտապէս ակտիւ գործունէութիւն է ծաւալում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, առաջիկայում լինելու է նախ՝ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, ապա մասնակցելու է Համադանի մանկապատանեկան 27-րդ միջազգային թատերական փառատօնին:

«Կոկորդիլոս»-ը իւրայատուկ ներկայացման ողջ հմայքը կայանում է իր՝ ինտերակտիւութեան մէջ, որի ընթացքում փոքրիկ հանդիսատեսը հէնց ինքն է դառնում ներկայացման ստեղծողներից մէկը:

Հայաստանից ժամանած խմբի բացառիկ ներկայացումը կայանալու է հինգշաբթի, յունիսի 23-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։