Հա

Մշակոյթ

22/06/2022 - 08:10

«Ոսկէ ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնւած հանրապետութիւն» խորագրով յատուկ ծրագիր կը ներկայացնի

Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնը «ԱՐՑԱԽ. չտեսնւած հանրապետութիւն» խորագրով յատուկ ծրագիր կը ներկայացւի։

«alikonline.ir» - Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնը «ԱՐՑԱԽ. չտեսնւած հանրապետութիւն» խորագրով յատուկ ծրագիր կը ներկայացւի։

«Ոսկէ ծիրան»-ի Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենեակի ղեկավար Ռոզա Գրիգորեանն «Արմէնպրես»-ին յայտնեց, որ փառատօնային օրերին ծրագրի շրջանակում կը ներկայացւեն Էսամ Նագիի «Մոռացւած հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկօ Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգւայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Յունաստան), Արման Երիցեանի «Դիմակայութիւն» (Հայաստան) ֆիլմերը։

Ինչպէս նաեւ Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կը ցուցադրւի ռեժիսոր Նորա Մարտիրոսեանի «Երբ որ քամին հանդարտւի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատօնի 19-րդ թողարկմանը լինելու է յատուկ առանձին ընդգծւած ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրեայ պատերազմին: Ֆիլմերից մէկը Արցախեան պատերազմի մասին է՝ նկարահանւած յոյների կողմից, միւսը՝ ուրուգւայցիների, յաջորդը՝ եգիպտացիների եւ վերջապէս՝ մէկ հայաստանեան եւ մէկ հէնց բուն արցախեան կինոանդրադարձ: Աւելին՝ 19-րդ Ոսկէ ծիրանի փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրեայ պատերազմին»,-նշեց փառատօնի գեղարւեստական տնօրէն Կարէն Աւետիսեանը։

Երեւանի «Ոսկէ ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատօնն այս տարի տեղի կունենայ յուլիսի 10-17-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտօնը հանրութեանը կը ներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ՝ ֆիլմեր ամենահեղինակաւոր կինոփառատօններից։ Փառատօնն անցկացւում է ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, սպորտի նախարարութեան աջակցութեամբ։ Երեւանի քաղաքապետարանը փառատօնի այս տարւայ գլխաւոր հովանաւորն է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։