Այսօր՝ յունիսի 22-ին, Էմամ Խոմէյնիի անւան հրապարակում մեկնարկել է Համադանի 27-րդ միջազգային մանկապատանեկան թատերական փառատօնը: Միջազգային թատերական փառատօնը համավարակի բռնկումից ի վեր չէր կայացել, եւ այս տարի կայանում է՝ «Թատրոնը երեւակայական թիթեռների դեգերման մասին է» խորագրով:
«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 22-ին, Էմամ Խոմէյնիի անւան հրապարակում մեկնարկել է Համադանի 27-րդ միջազգային մանկապատանեկան թատերական փառատօնը: Միջազգային թատերական փառատօնը համավարակի բռնկումից ի վեր չէր կայացել, եւ այս տարի կայանում է՝ «Թատրոնը երեւակայական թիթեռների դեգերման մասին է» խորագրով. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Միջազգային կինոփառատօնին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած թատերական խմբեր, այդ թւում՝ Հայաստանի, Իրաքի, Յունաստանի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
Հայաստանը միջազգային փառատօնին ներկայացնելու է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնը:
Թատերական խումբը նախքան միջազգային փառատօնին ներկայանալը՝ իրանահայ հանդիսատեսի հետ հանդիպելու է ներկայացնելով իր վերջին՝ «Կոկորդիլոսը» ինտերակտիւ բեմադրութիւնը, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կոմիտաս սրահում:
Ներկայացումը կայանալու է վաղը՝ հինգշաբթի յունիսի 23-ին: