Այսօր առաւօտեան «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմը հիւրընկալեց Համադանի 27-րդ միջազգային մանկա-պատանեկան թատերական փառատօնին Հայաստանը ներկայացնող Աղասի Մելքոնեանին:
Մեկնարկել է Համադանի 27-րդ միջազգային մանկա-պատանեկան թատերական փառատօնը, Հայաստանը ներկայ է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնով
«ԱԼԻՔ» - Այսօր առաւօտեան «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմը հիւրընկալեց Համադանի 27-րդ միջազգային մանկա-պատանեկան թատերական փառատօնին Հայաստանը ներկայացնող Աղասի Մելքոնեանին:
Հայաստանից միջազգային փառատօնին մասնակցում է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնը՝ «Կոկորդիլոսը» մոնոներկայացմամբ:
Նշելի է, որ վերջերս Թբիլիսիի մանկա-պատանեկան թատերական փառատօնի լաւագոյն դերասանի արձանիկը շնորհւեց Հայաստանը ներկայացնող Աղասի Մալեքոնեանին՝ «Կոկորդիլոսը»-ի համար:
Այցի ընթացքում Աղասի Մելքոնեանին, Վարդուհի Թովմասեանին, Ներսէս Զոհրաբեանին եւ Աստղիկ Աբովեանին ընկերակցում էին ՀՄԱԿ-ի Արւեստից միութեան վարչութեան ներկայացուցիչը եւ Ալբերտ Բեգջանեանը, ով Հայաստանի «Հայֆեստ»-ի եւ Թբիլիսիի մանկա-պատանեկան թատերական փառատօնի ներկայացուցիչն է՝ Իրանում:
Նշենք նաեւ, որ Աղասի Մելքոնեանը 2014-ին «Միմոս» տիկնիկային թատրոնի հետ միասին մասնակցել էր Իրանի «Մոբարաք» տիկնիկային փառատօնին՝ «Մի գայլի պատմութիւն» ներկայացմամբ: Այդ ներկայացումը եւս խաղարկւեց հայկական տարբեր բեմերում այդ թւում՝ մարզաւանում:
Թատերական խումբը այսօր՝ հինգշաբթի, յունիսի 23-ին, մինչ Համադանի միջազգային փառատօնին ներկայանալը Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում ներկայացնելու է «Կոկորդիլոսը» բեմադրութիւնը, ինչը կատարւում է ինտերակտիւ (փոխազդող) տեսքով՝ տիկնիկի եւ խաղարկողի գունեղ փոխգործակցութեամբ:
Ներկայացման աւարտին երեխաները դերասանի հետ կը մասնակցեն օրիգամիի պատրաստման աշխատանքների:
Միջազգային թատերական փառատօնն այս տարի կայանում է՝ «Թատրոնը երեւակայական թիթեռնիկի դեգերումն է» խորագրով:
Միջազգային կինոփառատօնին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած թատերական խմբեր, այդ թւում՝ Հայաստանի, Իրաքի, Յունաստանի, Իտալիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: