Հա

Մշակոյթ

26/06/2022 - 10:35

Կարսում հայկական պատմական գերեզմանները թիրախ են դարձել գանձագողերի համար

Կարսի Ուչլէր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են աւիրւել եւ ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարաւորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։

«alikonline.ir» - Կարսի Ուչլէր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են աւիրւել եւ ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարաւորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ջումհուրիէթ» պարբերականը։

Աղբիւրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպէս հայկական գերեզմանոց յայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիւ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնւում նաեւ հայկական եկեղեցին, որը եւս փլւելու վտանգի տակ է գտնւում։

Թէ եկեղեցին եւ թէ գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։

 

https://www.cumhuriyet.com.tr/turkiye/karsta-tarihi-mezarlar-define-avcilarinin-hedefi-oldu-1950074

Թարգմանեց` Մելինէ Անումեանը

Akunq.net

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։