Հա

Մշակոյթ

14/07/2022 - 09:05

ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում արցախեան բարբառին նւիրւած գիտաժողով կը կազմակերպւի

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերէնի 11 բարբառախմբերից իւրաքանչիւրին․ շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհիւսիսարեւելեան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ եւ մարտահրաւէրներ» խորագրով է։ Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է Արցախի պետական համալսարանից։

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անւան լեզւի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերէնի 11 բարբառախմբերից իւրաքանչիւրին․ շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհիւսիսարեւելեան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ եւ մարտահրաւէրներ» խորագրով է։ Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է Արցախի պետական համալսարանից։

«Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհիւսիսարեւելեան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզւի ինստիտուտը եւ Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպէս պատմական, այնպէս էլ համաժամանակեայ դիտակէտերով համակողմանի հետազօտութեանը, նաեւ մէկտեղելու ջանքերը՝ ըստ հնարաւորին դիմագրաւելու որոշ բարբառային միաւորների սպառնացող կորստեան վտանգին:

Կազմակերպիչները ցանկացողներին հրաւիրում են մասնակցելու Երեւանում հոկտեմբերի 20- 21-ը կայանալիք գիտաժողովին, որը կանցկացւի առկայ եւ հեռավար ձեւաչափերով։ Աշխատանքային լեզուներն են՝ հայերէնը, անգլերէնը, ռուսերէնը։ 

Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկայ կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցութեան յայտը եւ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցէին մինչեւ 2022թ. սեպտեմբերի 15-ը։

Գիտաժողովի մասնակցութեան յայտերի ընդունման եւ յօդւածների ներկայացման վերջնաժամկէտը մինչեւ ընթացիկ տարւայ սեպտեմբերի 15-ն է։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։