Ներկայիս Թուրքիայի արեւելեան Վան նահանգի Սարայ շրջանում գտնւող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրութիւնը գանձագողերի թիրախում է յայտնւել։
«alikonline.ir» - Ներկայիս Թուրքիայի արեւելեան Վան նահանգի Սարայ շրջանում գտնւող ուրարտական դարաշրջանի սեպագիր արձանագրութիւնը գանձագողերի թիրախում է յայտնւել։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Գանձագողերը ոսկի գտնելու մոլուցքով փորձել են ծակել ժայռի վրայ փորագրւած հնագոյն հայկական պատմական արձանագրութիւնները։
Նշենք, որ այս ուրարտական «դարպասն» ունի 5 մետր բարձրութիւն։ Ժամանակի ընթացքում արձանագրութեան ժայռապատն ամբողջովին պղծել են տարբեր միջամտութիւններով։
Իսկ թուրքական պատկան մարմիններն էլ մինչ օրս անուշադրութեան են մատնում տեղաբնիկների կոչերը՝ պահպանելու պատմական ժառանգութիւնը։