Հա

Մշակոյթ

16/07/2022 - 10:00

Գտնւել է Վան Գոգի թաքնւած ինքնանկարը՝ ամբողջական ականջով

Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում յայտնաբերել են նախկինում անյայտ, Վինսենթ Վան Գոգի թաքնւած ինքնանկարը:

«alikonline.ir» - Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում յայտնաբերել են նախկինում անյայտ, Վինսենթ Վան Գոգի թաքնւած ինքնանկարը, ըստ News.am-ի՝ յայտնել է Planet Today-ը։

Վինսենթ Վան Գոգի «Գիւղացի կնոջ գլուխը» (1885 թ.) նկարի ռենտգենեան ճառագայթման ընթացքում փորձագէտները սոսինձի եւ ստւարաթղթի շերտերի տակ գտել են նրա ինքնանկարը՝ կտաւի հակառակ կողմում։ այժմ նման ուսումնասիրութիւններն աւելի դիւրին են:

Մասնագէտները կարծում են, որ թաքնւած ինքնանկարը նկարւել է Վան Գոգի ստեղծագործական կարիերայի առանցքային շրջանում, երբ նա Փարիզ տեղափոխւելուց յետոյ տեսել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների աշխատանքները։ Այս ընթացքում Վան Գոգը յաճախ է օգտագործել նոյն կտաւները եւ նկարել դրանց յետեւի մասում՝ գումար խնայելու նպատակով:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։