Հա

Մշակոյթ

21/07/2022 - 09:40

Խաչքարի բացում Թբիլիսիի Սուրբ Գէորգ եկեղեցու բակում

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը համալրւեց եւս մէկ խաչքարով, յայտնում է Վիրահայոց թեմի մամլոյ եւ լրատւութեան ծառայութիւնը: Խաչքարի բացումը տեղի կունենայ յուլիսի 24-ին, ժամը 12-ին: 

«alikonline.ir» - Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գէորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը համալրւեց եւս մէկ խաչքարով, յայտնում է Վիրահայոց թեմի մամլոյ եւ լրատւութեան ծառայութիւնը: Խաչքարի բացումը տեղի կունենայ յուլիսի 24-ին, ժամը 12-ին: Այդ մասին յայտնում է Aliq.ge-ն:

«Տեղեկութեան համաձայն՝ այն նւիրատւութիւն է Վրաստանի մայրաքաղաքի հինաւուրց եկեղեցու, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում տեղ են գտել ազգի արժանաւոր հայորդիների տապանաքարերը:

Խաչքարը ներառում է հնագոյն քաղաքակրթութիւններ կրող երկրների ժողովուրդների՝ հաւատքին նւիրւածութիւն, հայրենասիրութիւն, բարեկամութիւն ջատագող խորհուրդներ եւ դրանց յարատեւութեան լուռ վկայութիւնն է:

«Ընթացիկ տարւայ յուլիսի 24-ին, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տաղաւար տօնին, յաւարտ կիրակնօրեայ սուրբ պատարագի, ժամը 12:00-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տէր Կիրակոս վարդապետ Դաւթեանի ձեռամբ եւ հոգեւորականաց դասի մասնակցութեամբ տեղի կունենայ նորահիմն խաչքարի՝ Սրբալոյս Միւռոնով օծման արարողութիւն»,- յայտնում է Վիրահայոց թեմի մամլոյ դիւանը»,-ասւում է լուրում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։