Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտաւը երկար վերականգնումից յետոյ կրկին կը ցուցադրւի պատկերասրահում։
«alikonline.ir» - Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Քրիստոսն ու աշակերտները» կտաւը երկար վերականգնումից յետոյ կրկին կը ցուցադրւի պատկերասրահում։ Տեղեկութիւնը ըստ Sputnik Արմենիայի՝ յայտնում է Երեւանում Մոսկւայի տունը։
Նշւում է, որ կտաւի հանդիսաւոր բացումը տեղի է ունեցել Դիլիջանի արւեստի պատկերասրահում։ Այս տարի լրանում է կտաւի 135-ամեակը։
«Քրիստոսն ու աշակերտները» կտաւը Այւազովսկին աւարտել է 1887 թւականին։ Այն միաւորում է նկարչի սիրելի ծովն ու Աստւածաշունչը։
Կտաւում նկարիչը պատկերել է Աստւածաշնչից մի դրւագ, երբ Յիսուս Քրիստոսն աշակերտների հետ նաւի մէջ է, իսկ ծովը`փոթորկւած։