Հա

Մշակոյթ

25/07/2022 - 12:50

Իրանահայ տաղանդաւոր դաշնակահար Նարեկ Աբրահամեանը ներկայացնելու է բացառիկ կատարումներ՝ դաշնամուրի դասական փառատօնի ընթացքում

Այսօր՝ յուլիսի 25-ին, Իրանի երաժշտական թանգարանում մեկնարկելու է դաշնամուրի դասական փառատօն, որի ընթացքում բացառիկ ստեղծագործութիւնների կատարմամբ է ներկայանալու իրանահայ երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամեանը:

«alikonline.ir»- Այսօր՝ յուլիսի 25-ին, Իրանի երաժշտական թանգարանում մեկնարկելու է դաշնամուրի դասական փառատօն, որի ընթացքում բացառիկ ստեղծագործութիւնների կատարմամբ է ներկայանալու իրանահայ երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամեանը: 

Դասական երաժշտական երեկոների ընթացքում, որն շարունակւելու է մինչեւ յուլիսի 28-ը, դաշնամուրային կատարումներով հանդէս են գալու նաեւ իրանցի անւանի երաժիշտներ:

Փառատօնային համերգի ընթացքում այսօր՝ յուլիսի 25-ին ելոյթ են ունենալու Նարեկ Աբրահամեանը եւ Շաղայեղ Խանիփուրը:

Նարեկ Աբրահամեանն երիտասարդ դաշնակահար է եւ դաշնամուրի ուսուցիչ, ով գերազանցութեամբ աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան պետական ​​կոնսերւատորիան, ստանալով բակալաւրի աստիճան: Ուսումն աւարտելուց եւ Իրան վերադառնալուց յետոյ, 2010 թւականին նա երիտասարդների երաժշտական փառատօնին գրաւել է առաջին պատւաւոր հորիզոնականը։ Կոմիտասի անւան կոնսերւատորիայում ներկայացել է դաշնամուրային ռեցիտալ կատարումներով, համագործակցել է բազմաթիւ երաժիշտների, երգիչների եւ երգչախմբերի հետ։

Նշենք, նաեւ, որ իրանահայ տաղանդաւոր երիտասարդ դաշնակահար Նարեկ Աբրահամեանն ուրբաթ՝ յուլիսի 22-ին «Ռուդաքի» համերգասրահում ներկայացել է դաշնամուրային բացառիկ համերգով, որի ընթացքում հնչել են՝ Լիւդւիգ վան Բեթհովէնի, Ֆելիքս Մենդելսոնի, Սերգէյ Ռախմանինովի, Ալեքսանդր Սքրաբինի ստեղծագործութիւնները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։