Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը յուլիսի 27-ին նւէր կը ստանայ բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչեայ Ռուխկեանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտաւը պահւում էր մասնաւոր հաւաքածուներում եւ հանւել էր վաճառքի։ Չարենցի տուն-թանգարանից յայտնում են, որ այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանը, եւ Եղիշէ Չարենցի 125-ամեակի առիթով կը նւիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։
«alikonline.ir» - Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը յուլիսի 27-ին նւէր կը ստանայ բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչեայ Ռուխկեանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտաւը պահւում էր մասնաւոր հաւաքածուներում եւ հանւել էր վաճառքի։ Չարենցի տուն-թանգարանից յայտնում են, որ այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչեայ Պօղոսեանը, եւ Եղիշէ Չարենցի 125-ամեակի առիթով կը նւիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։ Գրում է Panorama.am-ը:
Հանդիսաւոր միջոցառման մեկնարկը կը տրւի յուլիսի 27-ին ժամը 16։00-ին Եղիշէ Չարենցի յուշարձանի մօտ, որը գտնւում է Օղակաձեւ զբօսայգում, Ռադիոտան դիմաց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենեակի տնօրէն, գերաշնորհ Տէր Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը կը կատարի հոգեհանգստի կարգ՝ ի յիշատակ Եղիշէ Չարենցի։
Այնուհետեւ, միջոցառման մասնակիցները ծաղիկներ կը խոնարհեն մեծ բանաստեղծի յուշարձանի մօտ։ Ժամը 17։00-ին Չարենցի տուն-թանգարանում (Հասցէ՝ Երեւան, Մաշտոցի 17) տեղի կունենայ Եղիշէ Չարենցի դիմանկարի հանդիսաւոր յանձնումը։ Ելոյթ կունենան թանգարանի տնօրէն Ժաննա Մանուկեանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչեայ Պօղոսեանը եւ այլ պատւաւոր հիւրեր։ Պաշտօնական մասին կը յաջորդի չարենցեան հիւրասիրութիւն։
Հրաչեայ Ռուխկեանը (1915-1992թթ.) ճանաչւել է որպէս Սայեաթ-Նովայի դիմանկարի ստեղծող: Եղիշէ Չարենցի դիմանկարը ստեղծել է 1973թ.-ին։ 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: