Հա

Մշակոյթ

26/07/2022 - 08:40

CNN-ը աշխարհի լաւագոյն արշաւային ուղղութիւններում է ներառել Հայաստանը

Ամերիկեան հեղինակաւոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի  լաւագոյն արշաւային ուղղութիւններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաեւ Հայաստանը:

«alikonline.ir»- Ամերիկեան հեղինակաւոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի  լաւագոյն արշաւային ուղղութիւններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաեւ Հայաստանը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատւածը վերնագրւած է՝ «Հայաստանը եւ Մետաքսի ճանապարհը»:

Ընդգծւում է, որ Հայաստանում են Եւրոպայում լաւագույն արահետներից մի քանիսը:

«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրեայ ճանապարհորդութիւնն անցնում է լաւագոյն երթուղիներով՝ միացնելով ԻՒՆԷՍԿՕ-ի պահպանութեան տակ գտնւող Սանահին եւ Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով եւ սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշաւի, եւ երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարաւորութեամբ»,-ասւում է յօդւածում:

Յարակից լուրեր

  • «Սի.Էն.Էն.»-ը Հայաստանի մասին վաւերագրական մի ֆիլմ է ցուցադրել
    «Սի.Էն.Էն.»-ը Հայաստանի մասին վաւերագրական մի ֆիլմ է ցուցադրել

    2014 թ. դեկտեմբերի 13-ին «Սի.Էն.Էն.»-ը «Ճանապարհի վրայ» հաղորդաշարի ծիրում, փորձել է ընդհանուր գծերով ներկայացնել այսօրւայ Հայաստանը՝ իր տարբեր կողմերով: Հաղոդաշարում ներկայացւած է նոր սերունդի նորարարական ներուժը, շախմատի նկատմամբ հայ ժողովրդի տածած սէրն ու վարպետութիւնը, հայոց պատմութեան քառուղիներն ու աւանդութիւնները:

  • Նախագահ դոկտ. Ռոհանին CNN-ին տւած ասուլիսում.- «Ժողովրդի դէմ ճնշում իրագործելով՝ ոչ ոք ոչ մի տեղ չի հասնելու»
    Նախագահ դոկտ. Ռոհանին CNN-ին տւած ասուլիսում.- «Ժողովրդի դէմ ճնշում իրագործելով՝ ոչ ոք ոչ մի տեղ չի հասնելու»

    ԻՌՆԱ-ի համաձայն՝ հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջագծում հարցազրոյց է ունեցել CNN հեռուստացանցի հետ, ուր շեշտել է, որ Իրանի իրաւունքն է ունենալ ատոմական խաղաղասիրական տեխնոլոգիա: Նա ասել է. «Իրանը երբեւէ չի ձգտել ատոմական զէնքի»: Խօսելով Սիրիայի իրադարձութիւնների մասին՝ դոկտ. Ռոհանին նշել է. «Իրանը պատրաստակամ է Սիրիայի քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար գործակցել ցանկացած երկրի հետ»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։