Հա

Մշակոյթ

30/07/2022 - 10:00

Նոտր Դամը հաւատացեալների եւ հանրութեան համար կը բացւի 2024 թւականին

Նոտր Դամ տաճարը հաւատացյալների եւ հանրութեան համար կը բացւի 2024 թւականին, ասել է Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը։ 

«alikonline.ir» - Նոտր Դամ տաճարը հաւատացյալների եւ հանրութեան համար կը բացւի 2024 թւականին, ասել է Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը։ Տեղեկացնում է News.am-ը:

Նա նշել է, որ վերականգնման ծրագրի մաքրման փուլն աւարտւած է, ինչը թոյլ է տալիս ամառւայ վերջ սկսել վերականգնողական աշխատանքները:

Նոտր Դամը փակւել է վերականգնման համար այն բանից յետոյ, երբ 2019 թւականին բռնկւած հրդեհի հետեւանքով աւերւել է տանիքն ու փլուզել գագաթը:

«Մենք վստահ ենք, որ 2024 թւականին այս աշխատանքների մեծ մասը կաւարտւի, եւ տաճարը կրկին կը բացի իր դռները հաւատացյալների եւ հանրութեան առաջ»,- ասել է Աբդուլ Մալաքը:

Յիշեցնենք, որ 2019 թւականի ապրիլին՝ հրդեհից անմիջապէս յետոյ նախագահ Էմանուէլ Մակրոնը յայտարարել էր, որ 12-րդ դարի տաճարը կը վերակառուցւի, իսկ աւելի ուշ խոստացել այն բացել ծխականների համար մինչեւ 2024 թւականը, երբ Ֆրանսիայում կը կայանան Օլիմպիական խաղերը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։