Հա

Մշակոյթ

01/08/2022 - 11:45

«Արմենիա Սակրա»․ ֆրանսահայ ռեժիսորն ուզում է աշխարհին պատմել Հայաստանի եւ Արցախի մասին

Ֆիլմի հեղինակները լիայոյս են, որ սփիւռքահայ համայնքները, դեսպանութիւններն ակտիւութիւն կը ցուցաբերեն ֆիլմի ցուցադրութիւնը նաեւ իրենց երկրներում կազմակերպելու համար, չէ՞ որ այն հային եւ օտարին պատմում է Հայաստանի եւ Արցախի մասին։

Շուտով Փարիզում եւ եւրոպական մի շարք քաղաքներում կը ցուցադրւի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանեանի «Արմենիա Սակրա» ֆիլմը։ Սա լիամետրաժ՝ 65 րոպէ տեւողութեամբ փաստավաւերագրական ֆիլմ է, որի նկարահանումները կատարւել են Հայաստանում եւ Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնութեամբ եւ թոյլտւութեամբ։

«alikonline.ir» - Ֆիլմի հեղինակները լիայոյս են, որ սփիւռքահայ համայնքները, դեսպանութիւններն ակտիւութիւն կը ցուցաբերեն ֆիլմի ցուցադրութիւնը նաեւ իրենց երկրներում կազմակերպելու համար, չէ՞ որ այն հային եւ օտարին պատմում է Հայաստանի եւ Արցախի մասին։

Շուտով Փարիզում եւ եւրոպական մի շարք քաղաքներում կը ցուցադրւի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանեանի «Արմենիա Սակրա» ֆիլմը։ Սա լիամետրաժ՝ 65 րոպէ տեւողութեամբ փաստավաւերագրական ֆիլմ է, որի նկարահանումները կատարւել են Հայաստանում եւ Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնութեամբ եւ թոյլտւութեամբ։

Ֆիլմի գլխաւոր թեման միջնադարեան հայկական ճարտարապետութիւնն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը եւ դրանց պատմութիւնը, ներկայացւում է նաեւ Հայաստանի բնութեան բացառիկ գեղեցկութիւնը։

Sputnik Արմենիայի հետ զրոյցում ֆիլմի պրոդիւսեր Նարէ Թադէոսեանը նշեց, որ Արցախում նկարահանւած եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերն այժմ գտնւում են Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքներում։

Նկարահանումներն արւել են պատերազմից առաջ՝ 2019 թւականին, փաստօրէն, նաեւ այս առումով կադրերը բացառիկ են, միգուցէ նաեւ վերջին վաւերացումներն են։

«Մենք նկարահանումներ են արել Ծիծեռնավանքում, Դադիվանքում, Տիգրանակերտում, Տող գիւղում, նկարահանել ենք Հադրութի շրջանի մի քանի բերդեր, Քարվաճառը։ Այժմ, փաստօրէն, մեր այս տարածքներն օկուպացւած են Ադրբեջանի կողմից։ Ես ի սկզբանէ ֆիլմի սցենարը գրելիս յատուկ շեշտադրել եմ, որ դրանք մաքուր հայկական տարածքներ եւ կոթողներ են, պատերազմից յետոյ սցենարական եւ մոնտաժային ոչ մի փոփոխութեան չեմ արել։ Այս ֆիլմը դիտելուց յետոյ օտարերկրացին վստահաբար դահլիճից կը հեռանայ՝ իր յիշողութեան մէջ պահելով, որ այդ բոլոր եկեղեցիները եւ քաղաքները հայերինն են եւ պարզապէս Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեան պատճառով օկուպացւած են»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում նշեց կինոռեժիսոր Նարեկ Ոսկանեանը։

Ֆիլմի նպատակն է համայն աշխարհի հայութեանը, նաեւ օտարազգի հանդիսատեսին ներկայացնել Հայաստանը, հայկական մշակոյթը, պատմութիւնը, ցոյց տալ Հայաստանի գրաւչութիւնը՝ դրանով նաեւ նպաստել զբօսաշրջային հոսքերի աւելացմանը։

Ֆիլմի յետկադրային տեքստը կարդում է ֆրանսիացի յայտնի օպերային երգիչ Մարիօ Հաքքարդը։ Բացառիկ հարցազրոյցով է հանդէս գալիս աշխարհահռչակ հայագէտ Ժան Պիեռ Մահէն: Պրոդիւսերի խօսքով՝ այսօր, երբ Ադրբեջանը զբաղւած է հայկական յուշարձանների, մշակոյթի իւրացմամբ, եւրոպացի հեղինակաւոր մասնագէտի խօսքն առաւել ծանրակշիռ ու կարեւոր վկայութիւն է դառնում այդ յուշարձանների հայկականութեան մասին։

«Աշխարհին յայտնի է մեր հայկական վանքերի, եկեղեցիների կառուցման ինքնատիպ լինելը, սակայն դրա հետ մէկտեղ շատ գաղտնիքներ եւ խորհուրդներ կան, որոնց մասին ինքներս էլ տեղեակ չենք։ Ֆիլմն այս առումով էլ բացառիկ բացայայտումներ է անում, քանի որ անդրադառնում է հայկական եկեղեցիների կառուցման գաղտնիքներին՝ իւրաքանչիւր սեան, եկեղեցու կառուցման դիրքին, անգամ լոյսի թափանցման ուղղութիւնը դէպի եկեղեցի մեզ մօտ խորհրդանշական կերպով է արւած։ Այդ մասին է խօսում նաեւ աշխարհահռչակ հայագէտ Ժան Պիեռ Մահէն»,- ասում է Նարեկ Ոսկանեանը։

Պրոդիւսերն ընդգծում է՝ թէպէտ ֆիլմը փաստավաւերագրական է, բայց ռեժիսորն առանձնայատուկ կարեւորութիւն է տւել նաեւ կադրի գեղագիտութեանը։

«Լինելով մասնագիտութեամբ նաեւ լուսանկարիչ եւ նկարիչ՝ Նարեկը կադրային, լոյսի եւ ստւերի իւրայատուկ լուծումների միջոցով ֆիլմին իսկապէս մոգականութիւն է հաղորդել»,- նշում է Նարէ Թադէոսեանը։

Ֆիլմը դեռեւս ֆրանսերէնով է, առաջիկայում այն կը թարգմանւի նաեւ հայերէն։ Նշենք, որ սա ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավաւերագրական աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Հայաստանի գանձերը», ցուցադրւել է Եւրոպայի տարբեր քաղաքներում՝ կինոթատրոններում, հայկական ընկերակցութիւններում, ինչպէս նաեւ Կանադայում։ Հեղինակները յոյս ունեն, որ «Արմենիա Սակրա» ֆիլմը կը գերազանցի առաջինի յաջողութեանը։

Յաւելենք, որ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանեանն արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթութիւնը ստացել է Վարշաւայում, այնուհետեւ տեղափոխւել Ֆրանսիա, ուսանել է Փարիզի հեղինակաւոր Գեղեցիկ արւեստների բարձրագոյն համալսարանում՝ լուսանկարչութեան բաժնում։ Դեռ մանկուց զբաղւել է գեղանկարչութեամբ. անհատական ցուցահանդէսներով հանդէս է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում եւ Ֆրանսիայի տասնեակ ցուցասրահներում։

 

Յարակից լուրեր

  • «Զաւէնի աղբիւրը». շնորհանդէսն՝ այսօր
    «Զաւէնի աղբիւրը». շնորհանդէսն՝ այսօր

    Այսօր՝ ապրիլի 27-ին, Սպահանում տեղի կունենայ իրանահայ ճանաչւած կինոքննադատ եւ ռեժիսոր, Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած ռեժիսոր Զահրա Նիազիի նկարահանած «Չեշմէ-է Զաւէն» (Զաւէնի աղբիւրը) փաստավաւերագրական կինոյի շնորհանդէսը:

  • «Ժխտման ճարտարապետները». Ջուլիան Ասանժը, Ջան Էւանսն ու այլք նոր ֆիլմով պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը
    «Ժխտման ճարտարապետները». Ջուլիան Ասանժը, Ջան Էւանսն ու այլք նոր ֆիլմով պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

    Ամերիկեան հեռուստաաստղեր Մոնթէլ Վիլեամզի եւ Դին Քէյնի նախաձեռնութեամբ նկարահանւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող փաստավաւերագրական ֆիլմ: Ֆիլմը կոչւում է «Ժխտման ճարտարապետները. ժխտւող ցեղասպանութիւնը շարունակւող ցեղասպանութիւն է»:

  • Կը վերադառնա՞ն արդեօք Մարիամի զաւակները
    Կը վերադառնա՞ն արդեօք Մարիամի զաւակները

    Պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ հայ-իրանական մշակութային համտեղութիւնների մասին նկարահանւում է փաստավաւերագրական նոր ֆիլմ:

  • Իրանական փաստա-վաւերագրական չորս ֆիլմեր գրանցւել են՝ ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային յիշողութեան ցանկում
    Իրանական փաստա-վաւերագրական չորս ֆիլմեր գրանցւել են՝ ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային յիշողութեան ցանկում

    Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիոհեռուստատեսութեան կողմից առաջարկւած 4 փաստա-վաւերագրական ֆիլմեր, ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային յիշողութեան ազգային կոմիտէի 101-րդ նիստի ընթացքում, գրանցւել են այդ ծրագրի ազգային բաժնի ցանկում:
    Իրանի ազգային գրադարանի եւ փաստաթղթերի կազմակերպութեան համաձայն գրանցւած 4 ֆիլմերն են՝ «Յիշատակ եւ յիշողութիւն», «Ազատութեան կամուրջ», «Քամուն ուղեկից, անապատի մենութեան մէջ» եւ «Իրանի զաւակները»:

  • «Վերադարձի ժամանակը»
    «Վերադարձի ժամանակը»

    «Վերադարձի ժամանակը» լրագրող-վերլուծաբան Նայիրի Հոխիկեանի հեղինակած ֆիլմաշարի 5-րդ մասը՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ առաջին անգամ յանձնւեց իրանահայ հանդիսատեսի դատին՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի ներքոյ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։