Հա

Մշակոյթ

01/08/2022 - 13:00

«Արցախի Տիգրանակերտը կայ». Monumentwatch.org

2022 թւականի յուլիսի 22-ին ադրբեջանական ռուսալեզու CBC TV Azerbaijan հեռուստաալիքով հեռարձակւեց ակնյայտ հակահայկական քարոզչական բնոյթ ունեցող տեսահաղորդում, որտեղ ադրբեջանական կողմը անդրադարձ կատարեց Արցախի Տիգրանակերտին: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը:

«alikonline.ir» - 2022 թւականի յուլիսի 22-ին ադրբեջանական ռուսալեզու CBC TV Azerbaijan հեռուստաալիքով հեռարձակւեց ակնյայտ հակահայկական քարոզչական բնոյթ ունեցող տեսահաղորդում, որտեղ ադրբեջանական կողմը անդրադարձ կատարեց Արցախի Տիգրանակերտին: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը:

«2022 թւականի յուլիսի 22-ին ադրբեջանական ռուսալեզու CBC TV Azerbaijan հեռուստաալիքով հեռարձակւեց ակնյայտ հակահայկական քարոզչական բնոյթ ունեցող տեսահաղորդում, որտեղ ադրբեջանական կողմը անդրադարձ կատարեց Արցախի Տիգրանակերտին: Մասնաւորապէս, հաղորդման մէջ նշւում է, թէ հայերը «Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ» իրենց համար «հնարել էին հին քաղաքներ», որոնք գտնւում են ադրբեջանական հողերի վրայ: Նշւում է, որ տեղանունների փոփոխութիւններ կատարելուց բացի, հայկական կողմը «անօրինական» պեղումներ է կատարել՝ առանց ներգրաւելու միջազգային փորձագէտների, ինչպէս նաեւ առանց լուրջ գիտական հիմնաւորումների: Հաղորդման մէջ նշւում է, որ հայկական կողմը 2020 թւականից յետոյ «փոխեց երեւակայական Տիգրանակերտի գտնւելու կոորդինատները»՝ տեղափոխելով այն ժամանակակից Թուրքիա:

Անտիկ Տիգրանակերտը, որի հազարաւոր կվադրերը դեռ տեղում են, հելլէնիստական քաղաքաշինութեան եւ ամրաշինութեան մի դասական օրինակ է, որի նախօրինակը մշակւել է դեռեւս մ. թ. ա. երրորդ դարում Ալեքսանդրիայում, ապա տարածւել է Փոքր Ասիայում, հասել Հայաստան, առաջին անգամ կիրառւել Արտաշատում։ Ահա մի հատւած Հ. Պետրոսեանի «Արցախի Տիգրանակերտ» անգլերէն յօդւածից, որը լոյս է տեսել Օքսֆորդում հրատարակւող Արամազդ ամսագրում (Petrosyan, Hamlet. 2020. Tigranakert of Artsakh. Aramazd. Armenian Journal of Near Eastern Studies 10/1–2. 327–371. https://www.academia.edu/44738770.)։

«Տիգրանակերտի ամրաշինական համակարգը կազմւած է երեք բաղադրիչներից՝ ուղղանկիւն աշտարակ, կլոր աշտարակ եւ դրանք իրար կապող բեկեալ կամ զիգզագ պատ: Զիգզագ պատն իր հերթին բաղկացած է երկու բազուկներից եւ զիգզագի հատւածից. հատւածները միայն ուղղագիծ են, թեքումները՝ ուղղանկիւն կամ սուրանկիւն: Ռելիեֆից կախւած զիգզագ պատն ունի տարբեր երկարութիւն (ամենակարճը՝ 7,0 մետր, ամենաերկարը՝ 25,5 մետր, զիգզագի հատւածը՝ 1,5 մետր – 9,8 մետր) եւ տարբեր ուղղութիւններ: Ըստ էութեան, ի դէմս Տիգրանակերտի ամրոցի, գործ ունենք եռանկիւն մի մոդելի հետ, որի պարտադիր բաղադրիչներն են մէկընդմէջ իրար յաջորդող ուղղանկիւն (կողերի երկարութիւնը՝ 7,0-8,0 մետր) եւ կլոր աշտարակները (տրամ.՝ 9,0 մետր սահմաններում) եւ դրանք իրար միացնող անպայման մէկ զիգզագ ունեցող պարսպապատը: Պատերի տարբեր երկարութիւններն ու ուղղութիւններն տեխնիկական այն միջոցներն են, որոնց օգնութեամբ եռանկիւն մոդելը համապատասխանեցւել է տեղանքի բնական պաշտպանական հնարաւորութիւններին:

Կառուցողական տեխնիկայի ընդհանրական բնութագրերով (ժայռափոր հիմք, հիմնամասի իրականացում քարէ բլոկներով, չոր շարւածք, պատի ամրութեան ապահովում բլոկների իսկ ծանրութեամբ, ծիծեռնակապոչ կապերի լայն օգտագործում, կրաշաղախի օգտագործում, վերնամասի իրականացում հում աղիւսով), առանձին բաղադրիչների չափերով (պատի հաստութիւն, քառանկիւն աշտարակների չափեր) Տիգրանակերտի պաշտպանական համակարգը երեւան է բերում մօտ զուգահեռներ մերձաւորարեւելեան դասական (Միլետ, Եփեսոս, Պերգամոն, Պրիենէ, Մեանդրի վրայի Մագնեզիա, Դուրա-Եւրոպոս) եւ անդրկովկասեան որոշ յուշարձանների հետ:

Յատակագծման եւ ճարտարապետական որոշ լուծումների առումներով այն շատ մօտ է Պրիենէին (տեղանքում գերիշխող եռանկիւն միջնաբերդ, ստորոտում փռւած կանոնաւոր յատակագծումով թաղամասեր, զիգզագ պարիսպներ), Դուրա Եւրոպոսի մ.թ.ա. 3-2-րդ դարերի եզրագծին վերաբերող պարսպաշարքին (զիգզագ պարիսպներ), բայց յատկապէս Արտաշատին (տեղանքում գերիշխող եռանկիւն միջնաբերդ, ստորոտում փռւած կանոնաւոր յատակագծումով թաղամասեր, զիգզագ պարիսպներ, ուղղանկիւն եւ կլոր աշտարակների համադրութիւն), իսկ շինարւեստի որոշ մանրամասներով համարեա նոյնական է Արմազցիխէ-Բագինետիի համաժամանակեայ պարսպաշարի հետ: Այս զուգահեռների քննութիւնը հնարաւորութիւն է տալիս հաւաստել, որ Տիգրանակերտը կառուցւել է ժամանակի առաջադէմ ճարտարապետական մտքի եւ կառուցողական տեխնիկայի լիարժէք օգտագործումով: Այս հանգամանքները Տիգրանակերտը դարձնում են մ.թ.ա. առաջին - մ.թ. առաջին դարերի էտալոնային յուշարձան, քանի որ այն թւարկած յուշարձանների համապատասխան համալիրների համեմատ շատ աւելի լաւ է պահպանւած։

Քաղաքի ամրացւած թաղամասում առկայ պարսպապատերի ժայռափոր հիմքերը, դրանց հսկայական չափերը, կառուցման կանոնաւորութիւնը, սալերի կատարեալ համաչափութիւնն ու նուրբ մշակումը, հելլէնիստական ամենաառաջադէմ տեխնիկայով սալերն իրար միացնելը («ծիծեռնակապոչ» կապերը) անկասկածօրէն վկայում են, որ դրանք կառուցւել են միասնական պլանաւորումով, հմուտ եւ առաջադէմ ճարտարապետների ու վարպետների կողմից: Ուժի, մտքի եւ նիւթի նման կուտակումն ու գրանդիոզ ծրագրի իրագործումը կոնկրետ մի վայրում հնարաւոր էր միայն համընդհանուր, պետական մոբիլիզացիայի դէպքում, հանգամանք, ինչն աւելի է ամրապնդում համոզմունքը, որ մենք գործ ունենք թագաւորական ու պետական նախաձեռնութեան հետ» (էջ 234-335)։

Ադրբեջանցի որեւէ մասնագէտ փորձե՞լ է հակափաստարկներով մերժել այն։ Իհարկէ՝ ոչ։ Այս ամենին ծանօ՞թ են ալիեւեան պրոպագանդիստները։ Թէ չէ անընդհատ յայտարարել, թէ հայ հնագէտները առանց իրաւունքի են պեղել (երբ պեղումներն իրականացւել են Արցախի իշխանութիւնների համապատասխան թոյլատրութեամբ եւ ընթացակարգով), ամէն անգամ յայտարարել, թէ Տիգրանակերտը հնարած է, իհարկէ, ակնյայտօրէն ցուցում են, որ այստեղ սովոր չեն խօսել փաստերի եւ գիտութեան լեզւով։

Հետազօտողի համար դժւար է, յաճախ էլ անիմաստ, պատասխանել պրոպագանդիստների յիմարութիւններին։

Եւ ինչո՞ւ ելոյթ չի ունենում ակադեմիական բարեվարքութեանը քիչ թէ շատ հետեւող որեւէ ադրբեջանցի հետազօտող»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։