Հա

Մշակոյթ

03/08/2022 - 11:40

Թուրքիայում գանձագողերը կողոպտում եւ աւերում են նախկինում հայաբնակ գիւղը

Թուրքիայի ներկայիս Սիւաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնւող նախկինում հայաբնակ (նաեւ յոյներ) Աղըլ գիւղը հիմա ամբողջովին լքւած ու աւերակւած վիճակում է: 

«alikonline.ir» - Թուրքիայի ներկայիս Սիւաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնւող նախկինում հայաբնակ (նաեւ յոյներ) Աղըլ գիւղը հիմա ամբողջովին լքւած ու աւերակւած վիճակում է: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ յղում անելով Hurriyet-ին:

Նշւում է, որ հայերն ու յոյներն այստեղ հիմնականում բնակւել են նախքան Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետեւանքով գիւղն ամբողջովին դատարկւում է, ինչից յետոյ էլ պարբերաբար յայտնւում է գանձագողերի թիրախում:

Յոյս ունենալով, որ հայերից մնացած գանձեր կամ թանկարժէք իրեր կը գտնեն՝ գանձ որոնողները շարունակաբար քանդում եւ վնասում են տեղացիների շրջանում նաեւ «խորհրդաւոր գիւղ» անւանւող Աղըլի տները: Գանձագողերից բացի գիւղի աւերակները երբեմն յայտնւում են նաեւ լքւած բնակավայրերով հետաքրքրւողների ու լուսանկարիչների ուշադրութեան կենտրոնում:

«Համացանցում լքւած գիւղերն ուսումնասիրելիս յայտնաբերեցի, որ Սիւասում այսպիսի տեղ կայ: Տեսայ, որ կենտրոնին էլ (Սիւաս քաղաք) շատ մօտիկ է, Քարայում եւ Հաջի Ալի գիւղերի միջեւ ընկած բարձունքի վրայ է»,- թուրքական լրատւամիջոցին պատմել է լուսանկարիչ Գեոքհան Քարօղլուն: Ըստ նրա՝ յայտնի չեն բուն պատճառները, թէ ինչու է գիւղը դատարկւել այն դէպքում, երբ հարեւան գիւղերը նորմալ բնակեցւած են:

«Գանձ որոնողները գիւղն աւերել են: Մեզ հետաքրքրեց, եկել ենք նկարելու: Այս գիւղն ամբողջութեամբ անտաշ քարերով է կառուցւած, ակնյայտ է, որ շատ հին շինութիւններ են: Գիւղից փոքրիկ գետակ է սկիզբ առնում, որին սնուցող աղբիւրը գիւղում դեռեւս շարունակում է հոսել»,- պատմում է Քարօղլուն:

Վերջինս յոյս է յայտնել, որ Սիւասի նահանգապետարանը կը գնահատի այս արժէքը եւ հստողութեան տակ կառնի։

 

Յարակից լուրեր

  • «Ադրբեջանի ու Թուրքիայի գերնպատակը ցամաքային սահման ունենալն է՝ ՀՀ տարածքի հաշւին». Կարէն Յովհաննիսեան
    «Ադրբեջանի ու Թուրքիայի գերնպատակը ցամաքային սահման ունենալն է՝ ՀՀ տարածքի հաշւին». Կարէն Յովհաննիսեան

    168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանի մեկնաբանութեամբ՝ այս շրջանում Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներն ունեն մէկ գերնպատակ՝ ունենալ ցամաքային սահման։

  • Ակնարկ. Ամերիկեան ներգրաւման գործողութիւններու նոր փուլ մը
    Ակնարկ. Ամերիկեան ներգրաւման գործողութիւններու նոր փուլ մը

    իացեալ Նահանգներու Կեդրոնական հետախուզական բաժանմունքի տնօրէնին այցելութիւնը Երեւան անհրաժեշտ լուսաբանումը չունեցաւ: Ենթադրութիւններ, մեկնաբանութիւններ անշուշտ հրապարակուեցան, այդուհանդերձ պաշտօնապէս ի՛նչ նպատակ ունէր այցելութիւնը, պարզաբանում չունեցաւ:

  • «Հայաստանի իշխանութիւնն ուղղակի նւէր է թուրք-ադրբեջանական տանդեմին». Թադէոս Աւետիսեան
    «Հայաստանի իշխանութիւնն ուղղակի նւէր է թուրք-ադրբեջանական տանդեմին». Թադէոս Աւետիսեան

    168.am-ի հետ զրոյցում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը վստահեցրեց, որ ըստ էութեան դա մեզ պարտադրւած ծրագրի շարունակութիւնն է, որը բխում է բացառապէս թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • «ԱՄՆ օրէնսդիրները թուրքական ԱԹՍ-ների վերահսկողութիւն են պահանջում». ProPublica
    «ԱՄՆ օրէնսդիրները թուրքական ԱԹՍ-ների վերահսկողութիւն են պահանջում». ProPublica

    Մինչ ամբողջ աշխարհում պետութիւնները համալրում են իրենց զինանոցները անօդաչու թռչող սարքերով, դաշնային օրէնսդիրները ճնշում են Բայդէնի վարչակազմին՝ հետաքննելու, թէ ինչպէս են ամերիկեան արտադրութեան կտորներն ու տեխնոլոգիաները յայտնւել աշխարհում ամենայայտնի մոդելներից մէկում՝ թուրքական արտադրութեան Bayraktar TB2:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։