Հա

Մշակոյթ

10/08/2022 - 14:50

Շահէն Բազիլ՝ ստեղծարար մարդ, ով չցանկացաւ լինել ուշադրութեան կենտրոնում. նրա վաստակը վայելեցին ուրիշները

Շահէն Բազիլն իր մահկանացուն կնքեց օգոստոսի 6-ին, մի քանի օր առաջ: Նա, սակայն, բազում մարդկանց համար մնաց չբացայայտւած կերպար: Ոմանք առաջին անգամ լսեցին նրա մասին, եւ ինչպէս Բազիլի գործընկեր-ընկեր՝ Մոհամմադ Աթեբային է նկատում, Շահէնն իր մասնագիտական ոլորտում թողեց մեծ աւանդ՝ մնայուն արժէքներ, սակայն, չցանկացաւ յայտնւել «հայեացքների կենտրոնում», հետեւաբար, արւեստագէտն իր աշխատանքի վաստակն ու փառքը թողեց ուրիշներին:

«alikonline.ir» - Շահէն Բազիլն իր մահկանացուն կնքեց օգոստոսի 6-ին, մի քանի օր առաջ: Նա, սակայն, բազում մարդկանց համար մնաց չբացայայտւած կերպար: Ոմանք, նրա մահւանից յետոյ առաջին անգամ լսեցին արւեստագէտի մասին, եւ ինչպէս Բազիլի գործընկեր-ընկեր՝ Մոհամմադ Աթեբային է նկատում, Շահէնն իր մասնագիտական ոլորտում թողեց մեծ աւանդ՝ մնայուն արժէքներ, սակայն, չցանկացաւ յայտնւել «հայեացքների կենտրոնում», հետեւաբար, արւեստագէտն իր աշխատանքի վաստակն ու փառքը թողեց ուրիշներին:

Թէեւ, Բազիլի ընկերոջ համաձայն, հէնց ինքը, Շահէնը խուսափեց յայտնւել «ուշադրութեան կենտրոնում», այդուհանդերձ, իր աշխատանքի փառքն ու վաստակը թողեց այլոց համար:

Մոհամմադ Աթեբային, Բազիլի մասին պատմող նոտայում, որը տրամադրել է ԻՍՆԱ-ին գրում է. «Բոլոր հասարակութիւնների պատմութիւնները ամբողջացնում են, այնպիսի ազդեցիկ կերպարներ, ինչպէս՝ Շահէն Բազիլն է, որոնց անհատական յատկանիշները, մասնաւորապէս՝ դրսեւորած համեստութեան համար, թէկուզ, որոշ դէպքերում՝ պատմաբանների ոչ այնքան ճշգրիտ եւ համապարփակ մօտեցման հետեւանքով, հասանելի չեն դառնում հանրութեանը, միեւնոյն ժամանակ, զանգւածային լրատւամիջոցները նրանց մասին չեն պատմում, հետեւաբար, մնում են չբացայայտւած անհատականութիւններ:

Շահէն կամ Շահիկ Բազիլը ծւնել է 1952 թւականին Թեհրանում: Ծնողները եղել են նշանաւոր իրանահայեր: Աւարտել է «Ալբորզ» միջնակարգ դպրոցը, ապա «Շահիդ Բեհեշթի» համալսարանի ճարտարապետութեան եւ քաղաքաշինութեան ֆակուլտետը, այնուհետեւ «Ազատ» համալսարանի Անգլերէն լեզւի թարգմանութեան ֆակուլտետը: Շահիկն իր կնոջ՝ Արսինէի հետ անդամակցել են հայկական թատերախմբերի: Իրանահայ նշանաւոր արւեստագէտը թարգմանել է Հեմինգւէյի «Մեր ժամանակներում» գիրքը, որոնց, Հեմինգւէյի մի քանի այլ պատմւածքների հետ տպագրել են մի քանի գրականական ոլորտի հեղինակաւոր հրատարակութիւններ:

Նա անդամակցել է «Ֆարաբի» կինօ-հիմնադրամի միջազգային բաժնին եւ ազդեցիկ դերակատարութիւն է ունեցել, մասնաւորապէս՝ իրանական շուկայի իրացման համար արտասահմանեան ֆիլմերի ձեռքբերման քայլերի կատարման ուղղութեամբ։ Շահիկ Բազիլը կարճ ժամանակահատւածում դարձել է իրանական շուկայի համար արտասահմանեան ֆիլմերի ձեռքբերման ամենակառկառուն դէմքերից մէկը:

Շահիկը անդամակցել է այնպիսի հեղինակաւոր կազմակերպութիւնների ինչպիսիք են՝ «Ֆարաբի» հիմնադրամ, «Իրանի Իսլամական Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան ծրագրերի գրասենեակ», «Պատկերային մեդիայի ինստիտուտ» եւ «21-րդ դար» ինստիտուտը: Գործունէութիւն է ծաւալել նաեւ մասնաւոր սեկտորում եւ բազում այլ կարեւոր նախագծեր իրականացրել:

Վերջին 3 տասնամեակներին, Բազիլի մասնագիտական եւ գիտական ջանքերը մեծապէս նպաստել են միջազգային ֆիլմարւեստի կարեւոր ստեղծագործութիւնները իրանական շուկայ բերելուն:

Հետաքրքրական է, որ Շահիկն իր կնոջ՝ Արսինէի հետ, հաւաքագրել է հին իրեր եւ գոյքեր որոնց, զոյգն ապագայում վերածել է դասական իրերի հաւաքածոյի, որն իր բնոյթով աննախադէպ է՝ արւեստի եւ մշակութային ժառանգութեան նշանակութեան առումով, ինչն էլ Շահիկի եւ Արսինէի բնակարանը դարձրել է թանգարանի նմանւող, որը կարող է հետաքրքրել ցանկացած այցելուի:

Եւ, ինչպէս պնդում է Աթեբային, Շահիկի եւ Արսինէի հէնց այս առանձնայատկութիւնը՝ (պատմական իրերի եւ յիշողութիւնների պահպանման հարցը կարեւորելը, ԽՄԲ.) վերածւել է բազում թանգարանների հետ համագործակցութիւնների ծաւալման ծրագրերի իրականացման շարժառիթի: Այդ թւում՝ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի, հայկական կինոյի հիմնադիրների եւ բազում այլ գործակցութիւնների առիթ դառնալով:

Շահիկի ջաքներ արդիւնքում խորացել են հայ-իրանական կինօ-թանգարանների համագործակցութիւնները: Նա, համագործակցել է Իրանի կինօ-թանգարանների հետ, այդ թւում՝ հայերին եւ Հայաստանին վերաբերող թեմաներով:

Իրանահայ արւեստագէտը դերակատարել է մի քանի ֆիլմերում, այդ թւում՝ «Տեսարաններ հետախոյզի կեանքից» (Ալիռեզա Ռասուլինեժադ), «Պարոն Իւսուֆ» (Ալի Ռաֆիի) եւ «Պարոն Մոզաֆարիի համեմատաբար սովորական կեանքը» (Աբբաս Նեզամ Դուստ) եւ այլ կարճամետրաժ ֆիլմերում։ Դերակատարել է նաեւ Մեհդի Բաղերիի վաւերագրական ֆիլմերից մէկում։

Յատկանշական է, որ Շահէն Բազիլը կարեւոր դերակատարութիւն է ունեցել յատկապէս Սերգէյ Փարաջանովի թանգարանի թեհրանեան ցուցադրութեան կազմակերպման եւ Աբբաս Քիառոստամիի լուսանկարչական ցուցահանդէսը Երեւանի Սերգէյ Փարաջանովի անւան թանգարանում ցուցադրութեան հանելու առնչութեամբ, որի արդիւնքում Աբբաս Քիառոստամին ցուցահանդէսի բոլոր լուսանկարները նւիրաբերել է այդ թանգարանին՝ զարգացման նպատակով:

Շահիկը նաեւ դասական եւ ջազ երաժշտութեան պրոֆեսիոնալ մասնագէտ էր, նրա դասական ստեղծագործութիւնների հաւաքածուն, թերեւս, իր բնոյթով եզակի է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։