Հա

Մշակոյթ

28/08/2022 - 11:40

Յոյն հնագէտների ասոցիացիան ԻՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում պաշտպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը

Յոյն հնագէտների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէյին վճռական միջամտութիւն ցուցաբերել՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար:

«alikonline.ir» - Յոյն հնագէտների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէյին վճռական միջամտութիւն ցուցաբերել՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար, ըստ News.am-ի՝ յայտնում է Art News-ը։

Աշխարհի ամենակարեւոր կրօնական եւ մշակութային վայրերից մէկը՝ Սուրբ Սոֆիան 1985-ին ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան օբիեկտ էր դարձել: Այն ի սկզբանէ որպէս եկեղեցի էր կառուցւել, սակայն 2020-ին Թուրքիայի կառավարութիւնը խիստ վիճայարոյց որոշում կայացրեց՝ այն մզկիթի վերածելով։ Ըստ SEA-ի, բիւզանդական դարաշրջանի տաճարը տարիների ընթացքում վնասման եւ վանդալիզմի է ենթարկւել:

Նամակում SEA-ն խնդրել է ԻՒՆԵՍԿՕ-ին, որի պաշտպանութեան տակ է գտնւում օբիեկտը, «վճռականօրէն միջամտութիւն ցուցաբերել ներկայիս իրավիճակը փոխելու համար, ինչը միայն վտանգներ է ստեղծում Սուրբ Սոֆիայի համար»: SEA-ն օբիեկտի ներկայիս կառավարումն «աւերիչ» է անւանել:

Հռոմէական կայսր Յուստինիանոս առաջինի կողմից 532-ից 537 թւականներին կարուցւած տաճարը՝ Սուրբ Սոֆիան, մինչեւ 1453 թւականը որպէս աշխարհի ամենամեծ քրիստոնէական տաճար է ծառայել: Այդ ժամանակ Կոստանդնուպոլիսը գրաււել էր Օսմանեան կայսրութեան կողմից, իսկ Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածւել։ Այնուհետեւ 1935թ. թուրք առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն այն թանգարանի էր վերածել։

Բաց նամակը յայտնւել է Սուրբ Սոֆիայի մարմարէ յատակների մաքրման ժամանակ հասցւած վնասւածքների, ինչպէս նաեւ վերջին երկու տարւայ ընթացքում շէնքում արւեստի եւ ճարտարապետական գործերի՝ Կայսերական դարպասի եւ Տիրամօր խճանկարի վնասման ֆոնին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։