Հա

Մշակոյթ

29/08/2022 - 14:05

Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստւում են վերածել արւեստի կենտրոնի

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմէն քաղաքում գտնւող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կը վերանորոգւի։

«alikonline.ir» - Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմէն քաղաքում գտնւող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կը վերանորոգւի։ Գրում է Ermenihaber.am-ը:

Հարցի շուրջ խօսել է Մենեմէնի քաղաքապետի պաշտնակատար Այդըն Փեհլիւանը, որի խօսքով եկեղեցին վերանորոգւելու եւ օգտագործւելու է որպէս «Մշակոյթի ու գիտութեան կենտրոն»: 

Փեհլիւանի տեղեկութիւններով, եկեղեցին մինչեւ 1922թ-ը օգտագործւել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրութեան է մատնւել, որի հետեւանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը: 

«Անհրաժեշտ թոյլտւութիւնները ստանալուց յետոյ մենք մրցոյթ յայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների աւարտից յետոյ նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպէս արւեստի ու գիտութեան կենտրոն»,-ասել է քաղաքապետի պաշտօնակատարը:

Նշենք, որ Մենեմէնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին լքւելուց յետոյ թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործւել է որպես զինւորական պահեստ, ապա՝ ախոռ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։